• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դատական նիստ ընդդեմ Աշոտ Բլեյանի

Այսօր կրթահամալիրի խաղարկային դատարանում տեղի ունեցավ դատական երկրորդ նիստը` ավագ դպրոցի մի խումբ սովորողների կողմից ներկայացված դատական հայցն ընդդեմ նույն կրթահամալիրի՝ ի դեմս կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի գործով: Հայցվոր կողմը կրթահամալիրից պահանջում է վերացնել իրեն պատճառված վնասը և համապատասխան փոխհատուցում տրամադրել:

 
«ՀայՌուսգազարտ» ՓԲԸ-ն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից մեծ տուգանք է պահանջում, իսկ կրթահամալիրի սովորողները կրահամալիրի տնօրենին դատի են տվել, պահանջելով, որ այդ տուգանքը չվճարվի  ուսումնական վարձերից ստացված գումարից:  Նրանք գտնում են, որ այդ գումարը կարող էր օգտագործվել տարբեր կրթական ծրագրեր, ուսումնական ճանապարհորդություններ կազմակերպելու համար:
 
Առաջին նիստին պատասխանող կողմը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի որպես վկաներ հրավիրվեին Ռոբերտ Սահակյանցը և Օնիկ Դավթյանը, ովքեր կարող էին գործի համար կարևոր տեղեկություններ հայտնել: Վերջիններիս այսօր ներկա էին նիստին:  Նրանց հարցաքննության ժամանակ ասացին, որ հնարավոր չի պատշաճ ձևով հսկել  կրթահամալրի տարածքից դուրս գտնվող գազահաշվիչները:  Նրանք նաև ասացին, որ ստուգում իրականացրած կազմակերպությունը թույլ է տվել կոպիտ խախտումներ:
 
Ներկաներից Վահրամ Թոքմաջյանը դատարանին խնդրեց իրեն ընդգրկել որպես երրորդ կողմ, որպեսզի կարողանա հարցեր տալ վկաներին: Դատարանը միջնորդությունը բավարարեց:
 
Դատական նիստի վերջում պատասխանող կողմն առաջարկեց հաշտության  համաձայնագիր կնքել և միասին մասնակցել իրական դատական նստերին՝ որպես մեկ թիմ: Հայցվոր կողմն ընդունեց առաջարկությունը:  Դատավորը բացատրեց, որ մի քանի օրվա ընթացքում պատասխանող կողմը պարտավոր է ներկայացնել հաշտության համաձայնագրի նախնական տարբերակը: Եթե հայցվոր կողմը համաձայնվի դրա հետ կամ կատարի համապատասխան նկատառումներ, ապա դատարանի որաշման մեջ այն կներառվի:
 
Դատական հաջորդ նիստը նշանակված է հունվարի 22-ին՝ ժամը 14:30-ին, ավագ դպրոց-վարժարանի 6-րդ լսարանում:
 
 
Սողոյան Լիլիթ
 
Մկրտչյան Քնարիկ