• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խաղարկային դատարանի երկրորդ նիստn ընդդեմ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի

Այսօր խաղարկային դատարանը գումարել էր դատական երկրորդ նիստը ընդդեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի` ի դեմս գործադիր տնօրեն Աշոտ Բլեյանի: 

Նիստը նախահագում էր դատավոր Արմեն Մարտիրոսյանը, նիստի քարտուղարն էր Ռուզան Ամիրխանյանը: 

Հայցվոր կողմի ներկայացուցիչներն էին Հովակիմյան Նարեկը, Հովհաննիսյան Նարեն, Կարապետյան Էլենը: Հայցվոր Մարիա Մնացականյանը բացակայում էր անհարգելի պատճառով: 

Պատասխանող կողմի՝ Աշոտ Բլեյանի ներկայացուցիչն էր Սուրեն Պարսյանը: 

Նիստին որպես վկաներ հրավիրվել էին Ռուբիկ Սահակյանցը և Օնիկ Դավթյանը:

Նիստի մասին ավելի մանրամասն կպատմենք երեկոյան:

 

Լրագրող՝ Լիլիթ Սողոյան

Լուսանկարները՝ Քնարիկ Մկրտչյանի

info.mskh ակումբ