• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Յուրա Գանջալյան - կիսամյակային հաշվետվություն 19.08.2011-30.01.2012

 

Անգլերենի դասավանդող-ուսումնական կենտրոնի ղեկավար Յուրա Գանջալյանի 2011-2012 ուստարվա առաջին կիսամյակի հաշվետվությունը

Ծրագրային հետազոտական ստեղծագործական աշխատանք

1.      2011-2012 ուսումնական տարին սկսվեց կրթահամալիրում անգլերենի դասավանդման որակական նոր բարեփոխումներով: Կազմել եմ 7-12 դասարանների սովորողներին ներկայացվող անգլերենի ընդհանրական որակական եռամակարդակ պահանջները (չափորոշիչները) և դրանց հիման վրա մշակել եմ 7-12 դասարանների անգլերենի առարկայական ծրագրերը ըստ լեզվական կարողությունների մակարդակների:  http://www.mskh.am/am/11345   Քանի որ այս ուսումնական տարին սկսվեց որակապես նոր առարկայական ծրագրով, իմ կատարած բոլոր հետազոտական և գործնական աշխատանքները նպատակաուղղված են եղել ընդունված ծրագրի պարզաբանմանը և իրագործմանը:    

2.      “Դպիր” 45-ում հրատարակվել է իմ հայերենով և անգլերենով գրված “  Ուսուցմանառարկան` ուսուցանել լեզուն, այլ ոչ թե լեզվի մասին գիտելիք” հոդվածը, ուր լուսաբանվում է օտար լեզվի դասավանդման գլխավոր ռազմավարությունը միջին դպրոցում: http://dpir.mskh.am/art.php?id=240; http://dpir.mskh.am/art.php?id=238

3.      “Դպիր” 48-ում հրատարակվել է իմ անգլերենով գրված “Teaching English in Classes of Pupils with Mixed Abilities” հոդվածը, ուր հետազոտական աշխատանք է տարված, թե ինչպես կարելի է դասավանդել անգլերենը տարբեր լեզվական ընդունակություններ ունեցող դասարանում:

4.      Կազմել եմ աշնանային և ձմեռային մեդիաօլիմպիադայի 10րդ և 12-րդ  դասարանների համար նախատեսված խորացված ուսուցման առաջադրանքները:   http://olimp.mskh.am/node/142; lhttp://www.mskh.am/am/10793; http://olimp.mskh.am/sites/default/files/10_2.pdf; http://olimp.mskh.am/sites/default/files/12%20Winter%20Olympiad_0.pdf

Ստուգել և ամփոփել եմ աշնանային և ձմեռային մեդիաօլիմպիադաների անգլերենի պատասխանները:

5.      Հեղինակային մանկավարժության ամենամյա Հոկտեմբերյան հավաքի փորձաքննությանն եմ ներկայացրել իմ  7-12 դասարանների անգլերենի առարկայական ծրագրերը ըստ լեզվական կարողությունների մակարդակների:

6.      Հայերենից անգլերեն եմ թարգմանել կրթահամալիրի 1-12 դասարանների ուսումնական պլանները և դրանց պարզաբանումները: 1-6 դասարաններ http://www.mskh.am/en/11464, 7-9 դասարաններ http://www.mskh.am/en/11635, ավագ դպրոց-վարժարան http://www.mskh.am/en/11918,

7.      Հայերենից անգլերեն եմ թարգմանել ձմեռային մեդիաօլիմպիադայի կարգը և 15 առաջադրանք:http://olimp.mskh.am/node/386

8.      “Մրցանակ ամենալավ առաջադրանքին” վերնագրով նյութ եմ տեղադրել կրթահամալիրի կայքում:http://www.mskh.am/am/14580

9.      Քանի որ երկար ժամանակ չէր թարմացվում մեր կայքի անգլերեն էջը, դեկտեմբերի երկրորդ կեսից սկսած պարբերաբար նյութեր եմ տեղադրել այդտեղ. “Thank you, Mary Gabanyan”  http://www.mskh.am/am/node/13783; “Teaching English in classes of pupils with mixed abilities” http://www.mskh.am/am/node/13784;  “British council sends us Christmas greetings” http://www.mskh.am/am/node/13841;  “Arno Peters and Iris Honderdos have sent us a Christmas present”http://www.mskh.am/am/node/13919; “Looking forward to seeing the New Year in”http://www.mskh.am/am/node/13894, “The Armenian and the Armenian by William Saroyan” http://www.mskh.am/am/node/14676: Անգլերենի էջում տեղադրել եմ նաև ձմեռային մեդիաօլիմպիադայի անգլերենի լավագույն պատասխաններ:

10.  Կազմել եմ երկրորդ կիսամյակում ավագ դպրոց-վարժարանում անգլերենի խորացված ուսուցման դասարաններում գիտելիքների և կարողությունների ստուգման ժամանակացույցը: Առաջին անգամ ստուգվելու են սովորողների լսելով հասկանալու, ընթերցելով հասկանալու, խոսելու և գրելու կարողությունները ըստ համապատասխան դասարանների առարկայական ծրագրերի: Ժամանակացույցը ուղարկել եմ Գևորգ Հակոբյանին:

11.  Այժմ 10-3 դասարանի սովորողների ու Միշա Ավդալյանի հետ պատրաստվում ենք Digitec 2012-ին: Տեսադասի միջոցով ներկայացնելու ենք, թե ինչպես ենք իրագործում փորձարարական մանկավարժական մեր ծրագիրը` “Անգլերենի ուսուցումը ըստ լեզվական կարողությունների մակարդակների” գործածելով թվային տեխնիկական միջոցները:

Չորեքշաբթի օրվա մասնագիտական հավաքների և այլ սեմինարների մասին

Մասնագիտական հավաքներում ելույթները և քննարկումները եղել են միայն անգլերենով:

Հունվարի 25ին  http://www.mskh.am/am/14737

1. Ձմեռայինմեդիաօլիմպիադայիարդյունքներիամփոփում

2. Սովորողներիթղթապանակներիբովանդակությունը

3.Digitec 2012-ինմասնակցությանձևերը

Հունվարի18-ի հավաքի ընթացքում պարզաբանվել են ուսումնական պարապմունքի արդյունավետության գնահատման չափանիշերը: http://www.mskh.am/am/14498

Սեմինարի ընթացքում պարզաբանվեցին ուսումնական պարապմունքի արդյունավետության ընդհանուր կրթահամալիրային գնահատման չափանիշները ինչպես նաև անգլերենի դասին բնորոշ որոշ առանձնահատկություններ այս հարցի վերաբերյալ:

Իմ գրած անգլերենի դասապրոցեսին ներկայացվող պահանջները էլեկտրոնային նամակով ուղարկել եմ Գևորգ Հակոբյանին:

Հունվարի 11-ին http://www.mskh.am/am/14284

1. Առաջինկիսամյակիսովորողներիուսումնականգործունեությանամփոփումը 

2. Երկրորդկիսամյակումսովորողներիգիտելիքներիևկարողություններիստուգմանժամանակացույցը

Դեկտեմբերը մասնագիտական սեմինարներով հագեցած ամիս էր:

Բրիտանական խորհրդի հետ միասին կազմակերպել ենք 3 մասնագիտական սեմինար http://www.mskh.am/am/13440

Դեկտեմբերի 7-ի սեմինարի ընթացքում քննարկցինք մեր մեդիագրադարանում առկա անգլերեն գրականությունը, որոնցով կարելի է տնային առաջադրանքներ տալ: http://www.mskh.am/am/13187

Անգլերեն լեզվի մասնագիտական սեմինարին ներկայացվել է տեսանյութ Youtube-ից և եղել է  քննարկում, թե ինչպես ավելի արդյունավետ կարելի է գործածել ժամանակակից թվային միջոցները դասավանդման ընթացքում: http://www.mskh.am/am/10881

Սեպտեմբերի 14-ի մասնագիտական հավաքը նպատակաուղղված էր մի կարևոր մասնագիտական խնդրի` սովորեցնել լեզուն, այլ ոչ թե լեզվի մասին գիտելիք:  http://www.mskh.am/am/10365  

Սեպտեմբերի 9-ի հավաքին ներկայացրեցի հունգարացի աշխարհահռչակ պոլիգլոտ Կատո Լոմբի “Ինչպես եմ սովորում օտար լեզուներ” գիրքը: Քննարկեցինք գրքում տեղ գտած հետաքրքիր պնդումներ, որոնք վերաբերում են մեր մասնագիտությանը: Այդ գրքի էլեկտրոնային տարբերակը փոխանցեցի մեր մեդիագրադարանին:  http://www.mskh.am/am/10191

Ուսումնական ճամփորդություններ

Իմ կատարած քիչ թվով ճամփորդությունները ամբողջովին ուսումնական են եղել և միայն անգլերեն լեզվով:

1.      “Այսօր դարձանք ակամա հանցակիցներ” վերնագրով նյութ տեղադրեցի կրթահամալիրի կայքում, ուր իմ տեսակետն էի հայտնում, թե ինչպես չի կարելի կազմակերպել ուսումնական ճամփորդություն: Դա ինձ խթանեց գործով ցույց տալու, թե ինչպես պետք է կազմակերպել ուսումնական ճամփորդությունները:  http://www.mskh.am/am/10490

http://www.mskh.am/am/10999

Մի քանի օր անգլերենով ուսումնասիրեցի գեղարվեստի պատմությունը, որպեսզի ազգային պատկերասրահում 12-րդ դասարանցիներին անգլերենով ներկայացնեմ տարբեր ժամանակների և երկրների նկարչական ուղղությունները բնօրինակները դիտելով: Հետազոտական աշխատանքին հաջորդեց իսկական ուսումնական ճամփորդությունը` արտագնա դասը Հայաստանի ազգային պատկերասրահում:

  1. 10-12րդ դասարանցիների հետ այցելել ենք Հայաստանի ամերիկյան համալսարանը` ծանոթանալու ամերիկյան ուսումնական հաստատությունների առաջարկած ծրագրերի հետ: Կայքում տեղադրվեց Սիրանուշ Ղարիբյանի անգլերեն  հարցազրույցը ամերիկյան դեսպանատան աշխատակցի հետ:

Խորացված ուսուցման մասին 

10-3 և 12-րդ դասարանների իմ խմբերում դասավանդումը կատարվում է ըստ ընդունված ծրագրի: Չեմ ուզում կրկնվել, բայց պետք է ասեմ, որ Քննական կենտրոնի կազմակերպած ստուգման արդյունքներից գոհ եմ: Սովորողներն իրոք ստանում են կայուն գիտելիքներ և խոսքային կարողություններ:

Ուսուցման ընթացքում հաճախ ենք կիրառել ինտերակտիվ գրատախտակը: 10-3 դասարանում պարբերաբար կատարել ենք լսելով հասկանալու վարժություններ տարբեր կայքերից, ինչը նախկինում երբեք չէինք անում: http://www.learnenglishfeelgood.com/eslvideo/Սովորողներն առայժմ կարողանում են հասկանալ A1-A2 մակարդակի խոսքը: You-tube –ում առկա մի քանի  սիրված երգերի կարաոկե տարբերակների խոսքերը թարգմանել ենք հայերեն:

10-րդ և 12-րդ դասարանների սովորողները դասերի ընթացքում լեզվական կառուցվածքների իմացության ինքնաստուգումներ են կատարել www.learnenglish.com կայքի միջոցով:  

12-րդ դասարանցիները տնային առաջադրանքների որոշ մասը կատարում էին մեր մեդիագրադարանում առկա էլեկտրոնային դասագրքերի և շտեմարանների միջոցով:    

 

Իմ ու մեր բացթողումը

Երբ 12-րդ դասարանի սովորողները, որոնց մեծ մասը մասնավոր չի պարապում, պետական ավարտական և միասնական քննության նմուշի թեստ գրեցին`13-15բալ միջին գնահատականով,  հանրությանը չիրազեկեցինք: Դա մեր ավագ դպրոց-վարժարանի լավագույն գովազդներից մեկը կլիներ: