• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օտար լեզվի դասավանդման գլխավոր ռազմավարությունը միջին դպրոցում

Պետք է սովորեցնել հենց լեզուն, այլ ոչ թե լեզվի մասին գիտելիք:

Կրտսեր և միջին դպրոցներում օտար լեզու դասավանդողի ամենաանարդյունավետ ու ամենաաննպատակ աշխատանքը քերականական երևույթների նկարագրության թելադրումն է, երբ դասն ընթանում է ու լսվում է միայն ուսուցչի խոսքը, իսկ սովորողներն էլ լուռ, հլու հնազանդ գրի են առնում այն, ինչն ասվում է: Ամենազավեշտալին էլ այն է, որ ուսուցիչը կարծում է, որ մեծ գործ է անում, իսկ սովորողն էլ կարծում է, որ գիտելիք է ձեռք բերում: Սեպտեմբերի 14-ի մեր մասնագիտական հավաքը նպատակաուղղված է լինելու այս խնդրի լուծմանը. Ինչպես սովորեցնել լեզուն, այլ ոչ թե լեզվի մասին գիտելիք: