• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դեկտեմբերը անգլերեն դասավանդողների սեմինարներով հագեցած ամիս

Բրիտանական խորհուրդն աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում.

Ինչպես արդեն հայտնի է դեկտեմբերի 12-ին Կրթության ազգային ինստիտուտում Բրիտանական խորհուրդը կազմակերպել էր աշխատանքային սեմինար ավագ դպրոցների դասավանդողների համար <<Ավագ դպրոցների սովորողներին աշխատանքային գործունեությանը նախապատրաստող կարողությունների զարգացումը>> թեմայով: Սեմինարին մասնակցում էին Երևանի և հանրապետության տարբեր մարզերի 20 անգլերեն դասավանդողներ, որոնցից 6-ը մեր կրթահամալիրից էին: Պարզաբանվեցին կարճ ինքնակենսագրական տեղեկատվություն (CV), աշխատանքի ընդունվելու համար պատճառաբանված դիմում-նամակ (Motivation Letter) գրելու ձևերը, ինչպես նաև քննարկվեցին պատշաճ կերպով հարցազրույցին մասնակցության խնդիրները:

Դեկտեմբերի 20-ին մեր կրթահամալիրը հյուրընկալելու է տարբեր դպրոցների 25 անգլերեն դասավանդողների, որոնց գումարվելու են նաև մեր կրթահամալիրի 14 անգլերեն դասավանդողները: Բրիտանական խորհրդի այս երկրորդ սեմինարը ավելի հետաքրքիր ու հեռանկարային է լինելու, քանի որ այն նվիրվելու է անձնական Blog-ների ստեղծմանը: Սեմինարի ընթացքում բոլոր դասավանդողները բացելու են իրենց անձնական Բլոգները և ստեղծվելու է անգլերեն դասավանդողների Բլոգների ցանց, որը մեծ դեր է խաղալու մասնագիտական առաջավոր փորձի փոխանակման գործում: Բրիտանական խորհուրդը նաև լավագույն Բլոգների մրցույթ է կազմակերպելու: Ստեղծագործ դասաանդողների համար գործունեության անսպառ հնարավորություններ են բացվելու և որ ամենակարևորն է`մեզնից յուրաքանչյուրը լինելու է ավելի տեղեկացված և որը ոչ պակաս կարևոր է`ներկայացված աշխարհին:

Դեկտեմբերի 22-ին կրկին մեր կրթահամալիրում և այս անգամ միայն մեր անգլերեն դասավանդողների համար լինելու է սեմինար, ուր Բրիտանական խորհրդի անգլիացի մասնագետը պարզաբանելու է, թե ինչպես կարելի է ամենաարդյունավետ կերպով օգտվել Բրիտանական խորհրդի անգլերեն դասավանդող ուսումնական կայքից:

Իսկ այսօրվա` դեկտեմբերի 14-ի սեմինարի թեման լինելու է տարբեր լեզվական կարողություններ և գիտելիքներ ունեցող սովորողների խմբին դասավանելու խնդիրները և դրանց լուծման ուղիները: Հիմնական զեկուցողը լինելու է Անուշ Իսկանդարյանը, որից հետո լինելու են քննարկումներ: