• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական-հայրենագիտական նախագծեր

Այս տարի սեպտեմբերից հայրենագիտական ակումբի սաների նախաձեռնությամբ ստեղծեցինք մի նոր նախագիծ` «Մենք ենք, մեր բերդերը»: Այս նախագիծը` «Մեր գյուղը, մեր փողոցը, մեր թաղամասը, մեր քաղաքը…. և  այլն» նախագծի  տրամաբանական շարունակությունն էր:

«Մենք ենք, մեր բերդերը»- այս ծրագրի շրջանակում սովորողները ծանոթանում են հայկական ամրոցներին և բերդերի կառուցվածքներին /պաշտպանական կառույց, բերդեր ամրոցներ, կառուցվածքային լուծումներ, որպես նախապապերի պաշտպանական բնակավայր և այլն/: Սովորողները պատրաստել են իրենց նախըտրած ամրոցի մակետը և ցուցադրել ենք մարմարյա սրահում ուրբաթ օրվա ցուցադրությունների ժամանակ:

Այս նախագիծը գնալով կզարգանա ու կարող է դառնալ «Մենք ենք ու մեր լճերը, լեռները…» մի խոսքով` այն բնության կամ աշխարհագրական օբյեկտները, որոնցով հետաքրքրված կլինի սովորողը:

Եղել ենք Բջնիի, Ամբերդի, Բերդկռունքի, Թալինի, Արգիշտիխինիլիի, Դվինի ավերակներում: Կարելի է ասել, որ 100կմ շառավղով  /Երևան քաղաքից/ գրեթե բոլոր բերդերում եղել ենք:

Ֆիլմեր

http://www.youtube.com/watch?v=lJSemGffjIo

http://www.youtube.com/watch?v=kx748lIf-1o

http://www.youtube.com/watch?v=GAOXAzdQS0M

http://www.youtube.com/watch?v=4y-pYDWHhGs

«Մեր հայրենագիտական ամառը»- արդեն 3-րդ տարին է, որ մեկնարկել է այս նախագիծը: Ամեն տարի սովորողները արձակուրդ գնալուց առաջ ստանում են առաջադրանք` հանգստանալ «հայրենագիտորեն» /ուշադիր լինեն իրենց շրջապատի նկատմամբ, ինչ նոր լեռ, գետ, ավանդապատում ճանաչեցին և սովորեցին, գրի առնեն հետաքրքիր ու նոր զրույցներ իրենց, այսպես կոչված «դաշտային գրքույկներում» /, իսկ սեպտեմբերին ներկայացնում են հաշվետություն:
 

«Արշավային ուղեցույց»- մի քանի անգամ  կրթահամալիրի կայքում առաջարկել եմ արշավային տարբեր ուղություններ տարբեր տարիքային սովորողների համար` հաշվի առնելով արշավային բարդությունները: Բայց կարծում եմ, որ սա թերի է մնացել: Պետք է  ավելի մանրամասն կազմել /նկարագրել/, որպեսզի  յուրաքանչյուր դասավանդող ինքնուրույն  կազմակերպի հայրենագիտական արշավներ:

Օրինակ` Եղվարդ – Բուժական  - Թեղենյաց վանք, Երևանից հեռավորությունը` մոտ 50 կմ: Առաջին կանգառը Եղվարդի սբ. Աստվածածին եկեղեցի: Այնուհետև Բուժական գյուղ, կանգառ գյուղի վերջում և անտառի արահետով մոտ 2 կմ քայլք դեպի Թեղենյաց վանք:

«Արշավ բոլորի համար»- այս ծրագրի շրջանակներում պետք է արշավեն բոլորը` 0-90 տարեկան, տարբեր կարողությունների, տարբեր հնարավորությունների տեր դասավանդողներ և սովորողներ, ինչու չէ նաև ծնողներ: