Նկարագրություն:
Մայիսի 26-ին կրթահամալիրի տնօրենի բլոգի ֆոտոխմբագիրն եմ: Ֆոտոխցիկը կա, հեծանիվը կա, տիար Բլեյանի՝ իր հետ աշխատանքային շրջայց անելու, հեծանիվ-ֆոտոխցիկով հետապնդելու համաձայնությունը կա... Դպրոց-պարտեզ-կրթահամալիրի տնտեսություն-Հիմնական դպրոց-Նոր դպրոց-Քոլեջ-Գեղարվեստի դպրոց՝ կրթական պարտեզներով, հեծանվային ակումբներով: Գեղարվեստի դպրոցում ճամբարային աչքալուսանք էր՝ նոր լողավազան: Ֆոտոշարում բլոգից դուրս մնացած նկարներն են, մյուսները՝ բլոգում, այսօրվա գրում: Ինձ համար հեծանվային նոր փոքր արգելքներ հաղթահարելու, ճանապարհ անցնելու ևս մի փորձ էր, որն ավելի վստահություն հաղորդեց. շնորհակալ եմ: