Նկարագրություն:
Թեղենյաց վանքը գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս` Թեղենիս լեռան լանջին` թեղիների անտառում: Միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր համալիրներից է: Վանքի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VIII դ. 20-ական թթ.: X-XIV դդ. եղել է մշակութային, կրթական նշանավոր կենտրոն:
Թեղենյաց վանքը բաղկացած է Կաթողիկե և Ս.Աստվածածին եկեղեցիներից , երկու գավիթներից, դպրատուն-գրատնից, սեղանատնից: Վանքից ոչ հեռու պահպանվել է միջնադարյան գերեզմանատունը: Վանքի տարածքում կան հողով ծածկված մատուռներ: