• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անվանակարգերին ներկայացվող պահանջներ

«Տիգրան Հայրապետյան օրեր կրթահամալիրում»

Հասարակագիտական ստուգատես 2016

Անվանակարգերին  ներկայացվող պահանջներ

1. Լրագրողական նախագիծ

1.1. Նախագիծը պետք է արտացոլի հանրային արդի հիմնախնդիր։
1.2. Նախագծի արդյունքները հրապարակված լինեն որպես հոդվանծ (հոդվածաշար), աուդիոնյութ կամ տեսանյութ։ 
1.3. Ներկայացվեն քննարկվող հիմնախնդրի (հիմնախնդիրների) լուծման տարբերակներ։

2. Գիտահանրամատչելի հոդված

2.1. Գիտության ցանկացած ոլորտ ընդգրկող տեղեկատվական-վերլուծական հոդված։
2.2. Ծավալը՝ երկուսից հինգ էջ (A-4 ֆորմատ) ոչ պակաս։
2.3. Նվազագույնը մեկ օտար լեզվի օգտագործում:

3. Հասարակագիտական նախագիծ

3.1. Նախագիծը պետք է արտացոլի ՀՀ արդի հիմնախնդիր։ 
3.2. Գտնվի իրականացման փուլում։
3.3. Բացի սովորողներից, դասավանդողներից և ծնողներից, ունենա  նաևայլ շահառուներ։
3.4. Հանրայնացված լինեն մինչ ստուգատեսային փուլի աշխատանքները:

4. Ստուգատեսի գործընկեր

4.1. Մասնագիտական աջակցություն ստուգատեսին։
4.2. Տեղեկատվական աջակցություն ստուգատեսին։
4.3. Ֆինանսական աջակցություն ստուգատեսին:

5. Քաղաքացիական ակցիա

5.1. Քաղաքացիական հասարակությանը մտահոգող որևէ հարցին նվիրված ակցիայի կազմակերպում։
5.2. Ակցիայի ընթացքի և արդյունքների հրապարակային (գրավոր կամ աուդիո-վիդեո) վերլուծություն:

6. Հասարակագիտական թարգմանական նախագիծ, հոդված

6.1. Արտացոլի հասարակագիտական որևէ ոլորտի արդի մակարդակը։
6.2. Ունենա հանրակրթությունում օգտագործվելու հնարավորության հիմնավորում։
6.3. Հրապարակված լինի թարգմանչի ուսումնական բլոգում՝ խմբագրված, սրբագրված:

7. Փորձի հաղորդում

7.1. Ուսումնական բաց պարապմունքի կազմակերպում։
7.2. Մեթոդական հոդվածի հեղինակում։
7.3. Այլոց կողմից փորձի արդյունավետ կիրառում: