• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձիասպորտային ճամփորդություններ ամառվա ընթացքում

Նկարագրություն: 
Կրթահամալիրի ձիարշավարանի աշխատանքները մեծ թափով ընթանում են և շուտով կունենանք ձիսպորտով հետաքրքրված սովորողների մեծ բանակ։ Ձիասպորտի մարզիչ Խորեն Հազարումյանը մեծ ոգևորությամբ սկսում է իր ամառային դասընթացները այլ ձիարշավարաններում։ Շաբաթը մեկ անգամ 10-12հոգանոց սովորողների խումբ կճամփորդի, կծանոթանա ձիասպորտին և կանցկացնեն հետաքրքիր ժամանակ։ Այս անգամ տարբեր տարիքի սովորողներով գնացինք Ձորաղբյուրի ձիարշավարան։ Պետք է նշեմ, որ իմ տեսած ձիարշավարաններից ամենից լավն էր։ Սովորողները այնքան էին ոգևորվել տարածքով, ձիերով, որ նույնիսկ ծառերի բերքին չանրադարձան։ Այնպես որ պատրաստ եղեք, սիրելի սովորողներ և կամավոր դասավանդողներ։