• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնի ամենամյա վրանային ճամբարի սեբաստացի մասնակիցները

Նկարագրություն: 
«Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնի ամենամյա վրանային ճամբար. Հառիճավանք Այս ճամբարները ոչ միայն հասարակության ու հատկապես երիտասարդ սերնդի լայն շրջանակներին ներգրավելու հրաշալի միջոց են, այլև՝ Հայաստանը ճանաչելու նոր ձևաչափ: Ցուցադրությունների համար ընտրելով Հայաստանի պատմամշակութային կարևոր կենտրոնները` կազմակերպիչները կինոարշավի մասնակիցներին հնարավորություն են տալիս ճանաչել այդ հուշարձանները, տեղի նիստուկացը, շփվել բնության, տեղի բնակիչների հետ: Վրաններ, ազգային հյուրասիրություն, երգ-երաժշտություն, տեղանքին համապատասխան ֆիլմ ու խարույկի շուրջ կազմակերպված քննարկումներ: Կարևորվում է նաև տվյալ համայնքի ներգրավվածությունը ճամբարի ծրագրերին: Սեբաստացիների քսան հոգանոց խմբով/ սովորող-դասավանդողով/, մասնակցեցինք վրանային ճամբարին: Միջավայրը հետաքրքիր էր, Հառիճը հյուրընկալ, գեղեցիկ, երեկոն՝ սթափեցնող ցուրտ, բայց հաճելի կինոդիտմանը ոչինչ չխանգարեց: Ֆիլմերի դիտումներից հետ, եղան քննարկումներ: Ֆիլմերի ընդհանուր ասելիքը՝ մարդասիրական, հանդուրժող վերաբերմունքի մասին էր: Մասնակցեցինք երեկոյան և առավոտյան ժամերգություններին, երգեցինք Կոմիտաս, Շնորհալի: Ճամբարի կրտսեր մասնակիցները՝ Դպրոց-պարտեզի Հարությունյան Միլենան և Մկրտչյան Անահիտն էին: Նրանք փոխադրվեցին 4-րդ դասարան: Իրենց համար առաջին գիշերակացով վրանային ճամբարը, իսկական սեբաստացուն վայել՝ ուժեղ, հաղորդակից, աշխույժ ու հավես անցկացրին: Բոլորի ուշադրության կենտրում գտնվելով, չկաշկանդվեցին՝ երգեցին ու պարեցին: Սեբաստացի սովորողը իր մեջ է կրում կրթահամալիրի մշակույթն ու մեծ սերը, ու դրանով դառնում տարածողը, հրավիրողն ու ցուցադրողը: Միլենան և Անահիտը, ունեն իրենց բլոգները, արդեն ինքնուրույն կարողանում են օգտագործել՝ հմուտ բլոգավարների պես: Սպասենք տպավորություններին: