Նկարագրություն:
Ամառ է, բոլորը հանգստանում են, իսկ քոլեջ արհեստներում հանգստանում են աշխատելով: Քանի որ մենք ցանկանում ենք, որ մեր այգին լինի գեղեցիկ և մաքուր, դրա համար ազատվեցինք աղբից, ապա անպետք խոտից, իսկ հետո քանդեցինք ասֆլատը` տեղը լցնելով շիբին և տնկեցինք ծաղիկներ, ներկեցինք մեր դարպասները կանաչ և դեղին գույնով: Մենք աշխատում ենք ամեն օր, այսօր շաբաթ է, իսկ մենք աշխատեցինք, մաքրեցինք հետևի մուտքի տարածքը, ազատեցինք ճանապարհը ավելորդ քարերից, հնձեցինք դեղնած խոտը, իսկ տղաները հարթեցրին խորդուբորդ ճանապարհը: Մեր աշխատանքները կշարունակենք երկուշաբթի օրվանից:
Սահակյան Աղավնի