Նկարագրություն:
Անահիտ Մելքոնյանի աշխատանքային ջոկատը այսօր առավոտյան ժամը 9:00-ից Երևանյան լճի հարակից տարածքում իրականացնում էր բնապահպանական ակցիա` մաքրելով տեղանքը կենցաղային աղբի կուտակումներից: Մաքրված տարածքից Վահրամ Մարտիրոսյանի օգնությամբ 30 պարկ կենցաղայի աղբ տեղափոխեցին: Ուժեղ և գեղեցիկ տղաները Տիկին Անահիտի հետ միասին մոտ 3 ժամ կռացած աղբ էին հավաքում` ձևավորելով քաղաքային մի նոր մշակույթ, որի կրողն է դառնալու մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: