• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արտանիշի անեզր լազուրը....

Նկարագրություն: 
Դպրոց-պարտեզի և Միջին դպրոցի սովորողներն ու դասավանդողները սեպտեմբերի 21-ին, «Անկախության տոնը բարձունքին» նախագծով, հաղթահարեցին Գեղարքունիքի մարզի Արտանիշ լեռնագագաթը/հարաբ. բարձ.՝ 560մ/: Վերելքը հեշտ չտրվեց՝ անհաղթ լուսատուն ուղիղ մեր աչքերին էր նայում, Արտանիշի փշոտ բուսականությունն էլ՝ ի հաստատումն բարձունքի հաղթահարման: Ի վերջո իրեն վայել բարձունքից՝ Արտանիշի վեհ գագաթից երևաց Կապուտակը, թույլ տվեց հիանալ, գերվել կախարդիչ կապույտով ու չափսոսալ, որ հանդգնել ենք նվաճել գագաթը իր հավերժ պահապանի: Տեսարանը շատ էր գեղեցիկ, անծայր թվացող: Վերջում, դե իհարկե, եթե Սևան, սեբաստացիներ ու Ժայռ, բնական է՝ անհագ լող ու չլմփների շքերթ: Դե ինչ, Հայաստա՜ն, շնորհավո՜ր.... Բարձունքերում անկախության շուչն առավել հզոր է...