Նկարագրություն:
1+1 ճամբարային նախագծի շրջանակում հայտնվեցինք Սևանում: Բարձր տրամադրությամբ լցրեցինք ամբողջ հանրային ափը՝ լող, ջրային հեծանիվ, ջրային վոլեյբոլ, նույնիսկ փորձեցինք ձուկ որսալ, բայց չստացվեց... ձեռքով ավելի հեշտ էր ստացվում ձուկ բռնել, քան ձկան կարթով: Լողափում բաժանեցինք տեղեկատվական քարտեր, հանդիպեցինք կրթահամալիրի վարժարանի սովորողների, խաղացինք միասին և այլն: Իսկ հիմա անրադարձ կրթահամալիրի տնօրենի հուլիսի 15-ի օրագրին: Ճամբարականների հետ Սևանի ափին անցկացրեցինք սոցհետազոտություն. Քայլեցինք ափի երկայնքով, որքան որ բաց էր քայլելու ճանապարհը և փորձում էինք գտնել այն հանգստացողներին, որոնց կհանդիպեինք գիրք կարդալիս: Շրջեցինք 4 լողափ և հանդիպեցինք ընդամենը մեկ գիրք կարդացող աղջկա: Սա էլ մեր մեկ օրվա հետազոտությունը: