• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Հեղինակային կրթական ծրագիրը ներառական է՝ «յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում»։

Կրթահամալիրում ուսուցման ներառականության համար ստեղծվում-զարգանում է համապատասխան բաց, ներառող, զարգացնող ֆիզիկական միջավայրը։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողն ուսուցում է ստանում սույն կարգի համաձայն: Իրավական հիմքեր՝

Կրթահամալիրի դպրոցում հեղինակային կրթական ծրագրի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի (այսուհետ՝ Ծրագիր) ընդունելությունը կազմակերպում է դպրոցի ղեկավարը: Կարգը, ուսուցման պայմանները, ուսումնառության պայմանագիրը ծնողին ներկայացվում են մինչև ուսումնառության պայմանագիր կնքելը:

Սովորողի ընդունելությանը դրա տարբեր փուլերում մասնակցում են դպրոցի ղեկավարը,  դասավանդողներ, ներառականության մասնագետներ։ Մասնագետները կատարում են երեխայի կրթական կարիքի առաջնային (դպրոցական մակարդակի) գնահատում:

Ընդունելության էլեկտրոնային տեղեկանքում գրանցվում են ընդունելության բոլոր փուլերը՝ հայտի ներկայացում, ընտանիքի մասին տեղեկություններ, սովորողի դիտարկման արդյունքներ, դպրոցի, դասարանի ընտրությունը (որոշվում է մանկավարժության կենտրոնի ղեկավարի համակարգմամբ՝ նկատի ունենալով դասարանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողների ընդգրկվածության թույլատրելի թիվը, դպրոցական մակարդակի գնահատման արդյունքում հատուկ կարիքի բարդության աստիճանը՝ (22-25 հոգիանոց խմբում՝ 2-3 սովորող, կրթահամալիրում ընտանիքի ներառվածությունը: Սովորողի ներառման կազմակերպման համար պահանջվում է  ընտանիքի մյուս երեխաների կրթությունը կազմակերպել կրթահամալիրի համապատասխան կրթական ծրագրերում՝ արգելելով որևէ ձևով Ծրագրով սովորողի առանձնացումը, խտրականության որևէ դրսևորումը:

Սովորողի համար կազմվում է անձնական գործի փաթեթ.

  • ՏԻՄ-ի կողմից տրված վկայագիր.
  • ՏՄԱԿ-ի կողմից տրված եզրակացություն.
  • բժշկական փաստաթղթեր.
  • անհատական ուսումնական պլան (ԱՈւՊ), որը լրացվում է դպրոցի առարկայական ուսուցիչների կողմից՝ դպրոցի ներառականության, ՏՄԱԿ-ի մասնագետների աջակցությամբ.
  • մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլան (ՄԱԾԱՊ). լրացնում են կրթահամալիրի ներառականության և ՏՄԱԿ-ի մասնագետները։

Սովորողի ամենօրյա հաճախումը, ուսուցումը, ուսումնական աշխատանքի հաշվառումը գրանցվում է անհատական պլանով որոշված կարգով։ Կախված սովորողի կրթական կարիքի աստիճանից՝ հաստատության ղեկավարը՝ մանկավարժական աջակցության բազմամասնագիտական խմբի հաստատմամբ՝  առաջարկում է ծնողին օգտվել ուղեկցողի (տյուտոր) ծառայությունից: Ուղեկցողի ծառայությունը հոգում է ծնողը (ծնողն ինքը կարող է լինել ուղեկցող): Ուղեկցող-մասնագետի ընտրությանը մասնակցում է կրթահամալիրի ներառականության բազմամասնագիտական խումբը, դասվարը, կազմակերպիչը: Աշխատանքին հետևում է հաստատության ղեկավարը:

Սովորողը իր անհատական պլանում սահմանված չափով, կազմակերպմամբ մասնակցում է ուսումնահայրենագիտական արշավների, նախագծերի, կրթահամալիրի օրացույցով նախատեսված միջոցառումներին, կրթահամալիրի ուսումնական կենտրոններում իրականացվող լրացուցիչ կրթության պարապմունքներին։

Սովորողի  հեռավար կամ տնային ուսուցումկազմակերպվում է սահմանված կարգով:

Կրթահամալիրի, այլ պետական և հասարակական կառույցների կողմից Ծրագրի դասավանդողների և այլ մասնագետների համար պարբերաբար կազմակերպվում են մասնագիտական զարգացման, ծնողների համար՝ իրազեկման սեմինարներ:

Ծնողի հետ համագործակցությունը (ծնողի մասնակցությունը անհատական ուսումնական պլանի կազմմանը, անհրաժեշտության դեպքում դպրոցի ղեկավարի որոշմամբ սովորողի դասերին, իրազեկման սեմինարներին, ծրագրով նախատեսված հարցումներին և այլ քննարկումների) պարտադիր պայման է:

Սովորողի ներառումն ապահովելու համար համապատասխան պայմանների (տեխնիկական սարքեր, սարքավորումներ, խոհանոցային, լաբորատոր սարքեր, թեքահարթակ,  հարմար կահավորանք, և այլն) ստեղծմանը մասնակցում է նաև ծնողը:

Ծրագրի մասնագետները կարգի համաձայն իրականացնում են խորհրդատվություն, աջակցում դասավանդողներին հատուկ կարիքով սովորողների հետ աշխատանքում: Դասարանում հատուկ կարիքով սովորողին մասնագիտական աջակցություն կարող են ցույց տալ համապատասխան մասնագիտական կրթություն՝ հոգեբանի, հատուկ մանկավարժի, սոցիալական աշխատողի որակավորում ունեցող դասվարը, դասավանդողները, կազմակերպիչը կամ ծրագրի մասնագետը: Սովորողի անհատական պլանում որպես հանրակրթական ծառայություն կարող են ներառվել թերապևտիկ պարապմունքներ ուսումնական ագարակում, լողավազանում, բրուտանոցում, ջերմոցում՝ շաբաթական մեկ անգամ։ Հավելյալ պարապմունքի անհրաժեշտության դեպքում այն կազմակերպվում է որպես լրացուցիչ ուսուցում։

Կրթահամալիրի և ՏՄԱԿ-ի ներառականության բազմամասնագիտական խումբը անհատական պարապմունքներ իրականացնում է խիստ անհրաժեշտության դեպքում, ծնողի համաձայնությամբ, դպրոցի ղեկավարի որոշմամբ և հսկողությամբ:  Հավելյալ պարապմունքի անհրաժեշտության դեպքում ծնողը կարիքը հոգում է դպրոցից դուրս:

Մասնագետին համապատասխան աշխատանքային պայմաններով ապահովում է դպրոցի ղեկավարը՝ հաշվի առնելով մասնագիտական պահանջները և մասնագետի ծառայությունից օգտվողների թիվը: