• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Ուսումնական պարապմունքների գրանցման կարգ

1.    Ուսումնական պարապմունքների բովանդակությունը

Ուսումնական պարապմունքի բովանդակությունը դասավանդողն իր բլոգում հրապարակում է նախօրոք (ամենաուշը նույն օրը)։ 

Պարապմունքից բացակայող սովորողը նույնպես պարտավոր է ուսուցչի բլոգում տեսնել ուսումնական պարապմունքի բովանդակությունը, կատարել առաջադրանքները՝ դասարանային և տնային։

Սովորողը ուսումնական առաջադրանքների կատարման արդյունքը տեղադրում է իր ուսումնական բլոգի համապատասխան էջում:

Պարապմունքի արդյունքում ստեղծված հրապարակման ենթակա նյութերը տեղադրվում են սովորողի, դասավանդողի էջերում, հրապարակվում են դպրոցի ենթակայքում, mskh.am-ում։

2.    Ուսումնական պարապմունքի մասնակիցների հաշվառումը

Դասավանդողը ուսումնական պարապմունքի առաջին րոպեներին դասարանի (դպրոցի) էլեկտրոնային ընթացիկ շաբաթվա (օրվա) մատյանում գրանցում է սովորողների բացակայությունը։ 

Դասարանում արտակարգ դեպքի՝ կապի ընդհատման, համակարգչի խափանման դեպքում դասավանդողն ըստ կարգի անմիջապես այդ մասին տեղեկացնում է գրասենյակի (ծրագրի) ղեկավարին, բացակայությունների մասին տեղեկությունը հաղորդում պարապմունքից հետո գրասենյակում, մատյանում նշումը կատարում մինչև օրվա վերջը։

Ըստ կարգի չտեղեկացված բացակայությունների (փախուստների) մասին գրասենյակի ղեկավարը արտակարգ պատահարների մասին տեղեկացման կարգի համաձայն անմիջապես հաղորդում է դպրոցի ղեկավարին։

Հաշվառման մատյանում սովորողի՝ սահմանված կարգով իրականացվող ուսումնական այլ աշխատանքները գրանցվում են օրվա մեջ՝ առանձին սյուներով։

  • Ուսումնական-հասարակական աշխատանքի սյունակում գրանցվում է օրվա այն ժամանակը, որում սովորողն աշխատել է՝ որպես պարզաբանում (comment) նշելով տեղը, աշխատանքը, ինչ է արել։
  • Նախագծային աշխատանքի սյունակում՝ դպրոցի ղեկավարի, կրթահամալիրի տնօրենի հրամանով որոշված ուսումնական աշխատանքը՝ ժամանակը, որում սովորողն աշխատել է՝ որպես պարզաբանում (comment) նշելով տեղը, աշխատանքը, ինչ է արել։ 

Դպրոցի էլեկտրոնային մատյանը կազմվում է ընթացիկ մատյաններից։ Դպրոցի գրասենյակի ղեկավարը ավարտված շաբաթվա (օրվա) մատյանն ավելացնում է դպրոցի էլեկտրոնային մատյանին, որը խմբագրման համար հասանելի է միայն իրեն (կարող է փոփոխել միայն ինքը)։