• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական աշխատողի գործունեության գրանցում-գնահատում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մանկավարժական աշխատողի գործունեությունը գրանցվում է ամբողջ տարվա ընթացքում (յուրաքանչյուր ամսվա վերջում) և գնահատվում է կիսամյակի վերջում կամ տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության:
Գրանցվում-գնահատվում են մանկավարժական աշխատողի գործունեության բոլոր տեսակները.

  1. Դասավանդում
  • ուսումնական պլանով որոշված ընդհանուր բաղադրիչ
  • սովորողի ընտրությամբ դասընթաց, գործունեություն
  • ակումբային պարապմունք
  • լրցուցիչ կրթություն
  1. Կազմակերպում
  • ճամբար
  • ճամփորդություն
  • ստուգատես
  • ֆլեշմոբ
  1. Ղեկավարում
  • առավոտյան ընդհանուր պարպմունք
  • մեդիաուրբաթ
  • ենթակայք
  • ամսագիր, խմբի բլոգ
  • ռադիո խմբագրություն
  • ուսումնական նախագիծ
  • շրջակա միջավայրի բարելավում
  • հանրօգուտ այլ աշխատանք
  1. Մասնագիտական աշխատանք
  • դասընթացի ծրագրի մշակում, լրամշակում
  • ուսումնական նյութի ստեղծում
  • կրթահամալիրի մեդիագրադարանում հրապարակված նյութ
  • հոդված, հրապարակված այլ նյութեր
  • թարգմանություն
  • անձնական բլոգ
  • կրթահամալիրի կազմակերպած միջոցառման մասնակցություն (համերգ, ցուցահանդես, ցուցադրություն, սպորտային մրցույթ)
  • կրթահամալիրից դուրս կազմակերպված միջոցառման մասնակցություն (համերգ, ցուցահանդես, ցուցադրություն, սպորտային մրցույթ)
  • մարզական պարապմունքի մասնակցություն
  1. Ֆինանսական ցուցանիշներ
  • աշխատավարձ
  • լրավճար
  • պարգևավճար

Չափողը և չափման գործիքներ

Դասավանդում. շաբաթական ժամերի, բաց թողած և լրացրած ժամերի քանակը ըստ բաղադրիչների. լրացնում է դպրոցի գրասենյակի ղեկավարը ամսվա վերջում։

Կազմակերպում.

  • ճամբարում եղած օրերի քանակը. լրացնում է դպրոցի գրասենյակի ղեկավարը ըստ մասնակցության,
  • ճամփորդություններին մասնակցած օրերի քանակը. լրացնում է դպրոցի գրասենյակի ղեկավարը ըստ մասնակցության
  • ստուգատեսի կազմակերպիչ. լրացնում է դպրոցի ղեկավարը ըստ մասնակցության
  • ֆլեշմոբի պատասխանատու. լրացնում է ուսումնական կենտրոնի ղեկավարը ըստ մասնակցության։

Ղեկավարում.

  • առավոտյան ընդհանուր պարապմունք, մեդիաուրբաթ. լրացնում է դպրոցի գրասենյակի ղեկավարը ըստ մասնակցության
  • դպրոցի ենթակայքում հրապարակումներ. լրացնում է դպրոցի ղեկավարը ըստ մասնակցության
  • ամսագիր, խմբի բլոգ, ռադիո խմբագրություն. լրացնում է դպրոցի ղեկավարը (այդ ամսում տեղադրված նյութերի քանակը)
  • ուսումնական նախագիծ, շրջակա միջավայրի բարելավման աշխատանք, հանրօգուտ այլ աշխատանք. լրացնում է դպրոցի ղեկավարը ըստ կատարման։

Մասնագիտական.

  • դասընթացի ծրագրի մշակում, լրամշակում. լրացնում է ուսումնական կենտրոնի ղեկավարը՝ ըստ կատարված աշխատանքի
  • ուսումնական նյութի ստեղծում (ավարտուն նյութ). լրացնում է ուսումնական կենտրոնի ղեկավարը՝ ամսվա վերջում
  • կրթահամալիրի մեդիագրադարանում, ուսումնական կենտրոնի բլոգում տեղադրված նյութ. լրացնում է ուսումնական կենտրոնի ղեկավարը՝ ըստ տեղադրման
  • հոդված, հրապարակված այլ նյութեր. լրացնում է ուսումնական կենտրոնի ղեկավարը՝ ըստ տեղադրման
  • թարգմանություն. լրացնում է ուսումնական կենտրոնի ղեկավարը՝ ըստ տեղադրման
  • կրթահամալիրի կազմակերպած միջոցառման մասնակցություն. լրացնում է դպրոցի ղեկավարը՝ ըստ մասնակցության
  • կրթահամալիրից դուրս կազմակերպված միջոցառման մասնակցություն. լրացնում է դպրոցի ղեկավարը՝ ըստ մասնակցության
  • մարզական պարապմունքից բացակայություն. լրացնում է դպրոցի գրասենյակի ղեկավարը ամսվա վերջում։

Ֆինանսական ցուցանիշներ՝ աշխատավարձ, լրավճար, պարգևավճար. լրացնում է դպրոցի ղեկավարը՝ մինչև հաջորդ ամսվա 10-ը:       

Մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը դասավանդողը ստանում է նախորդ ամսվա իր կատարողականը. բացթողումների, լրացումների մասին հայտնում համապատասխան անձին: Մինչև ամսվա 20-ը նախորդ ամսվա կատարողականը բերվում է վերջնական տեսքի: Փաստաթուղթը պահվում է դպրոցի էլեկտրոնային գրասենյակում (one drive) և հասանելի է դպրոցի ղեկավարին, ուսումնական կենտրոնների ղեկավարներին, կրթահամալիրի կադրերի տեսուչին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարին։   

Գնահատման թերթիկ