• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թումանյանական շաբաթ

Կրտսեր դպրոց-պարտեզ

 Նախակրթարան

  • Հ. Թումանայանի ոտանավորները  խաղում և նկարահանում են՝ դրանք վերածելով  ծափխաղերի, ճվիկների,  հաշվերգերի
  • Ավագ խմբերում խաղ-ներկայացումներ են պատրաստում՝ «Ծիտը» , «Ուլիկը», «Ճամփորդները» «Անհաղթ աքլորը» հեքիաթներից մեկով

1-4-րդ   դասարաններ

Պարտադիր աշխատանքներ.

  • Թումանյանական թատրոն. տարբեր ժանրերի թատերական ներկայացումներ.  հայտը, անոնսը և ցուցապաստառը ներկայացվում  է մինչև փետրվարի 17-ը, ժամը 24.00:
  • Թումանյանական ստեղծարծությունների  աուդիոգրքերի ստեղծում Աուդիոգրքերը կարող են 2 տեսակ լինել՝ ստեղծագործությունն ըստ բնագրի ( առանց որևէ փոփոխության) և տարբեր մշակումներ
  • Ուսճամփորդություն
  • Թումանյանի խոսքերով գրված երգերի հոլովակներ և կարաոկեներ
  • Թումանյանն այլ լեզուներով

5-6-րդ դասարաններ

  • Աուդիոպատումներ՝ հուշեր  Հ.Թումանյանի մասին (լավ նյութ է Նվարդ Թումանյանի գիրքը)
  • Հ. Թումանյանի ստեղծագործությունների տարբերակները
  • Հ. Թումանյանի խոսքերով գրված երգերի հոլովակներ, կարաոկեներ
  • Ուսճամփորդություն
  • Պատումներ թումանյանական վայրերի մասին
  • Թումանյան. ռադիոթատրոն
  • Թումանյանի խոսքերով գրված երգերի հոլովակներ և կարաոկեներ
  • Թումանյանն այլ լեզուներով
  • Թումանյանական մուլտերի ժողովածու, սկավառակի ստեղծում
  • Վերնատուն. պատմություն մինչև մեր օրերը

Ընտանեկան նախագծեր

  • Ներկայացումներ
  • Ռադիոթատրոն
  • Թումանյանական տարբեր պատումներ
  • Հետաքրքիր տեղեկություններ Թումանյանի կյանքից
  • Ծանոթ լոռեցիներ
  • Թումանյանի խոսքերով գրված երգերի հոլովակներ և կարաոկեներ

Ծրագիրը կազմեց Աիդա Պետրոսյանը

Միջին դպրոց

Թումանյանի հոդվածները

  • Թումանյանի հոդվածների արդիականությունը
  • Ազգային հոգեբանությունը Թումանյանի հոդվածներում
  • Ազգային կենսափիլիսոփայության թումանյանական բանալիներ

Նախագծի ղեկավարներ` Հասմիկ Թոփչյան, Նունե Մովսիսյան

«Հովհաննես Թումանյանի հեքիաթները» անգլերեն

  • Ընտրի՛ր Հ. Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և թարգմանի՛ր այն անգլերեն
  • Թարգմանածդ նյութը կարող ես ներկայացնել՝
  • Որպես պարզապես թարգմանություն և տեղադրես այն քո բլոգում։
  • Որպես աուդիոնյութ կամ աուդիոգիրք
  • Որպես տեսաֆիլմ՝օտագործելով զանազան ծրագրեր

Նախագծի ղեկավարներ` Լուսինե Բուշ, Աննա Էլնազարյան

Երաժշտական նախագիծ

1.      Հովհաննես Թումանյանի որևէ բանաստեղծություն

  • ձայնագրել
  • համապատասխան նկարահանումներ, լուսանկարներ և պատրաստել տեսահոլովակ 

2 Հովհաննես Թումանյանի որևէ բանաստեղծություն

  • ռիթմիզացնել
  • ստեղծել պարզ մեղեդի
  • վերածել ռեփի
  • ձայնագրել, տեսագրել, պատրաստել տեսահոլովակ

նախագծի ղեկավարներ` Մարինե Մկրտչյան, Սաթենիկ Միրզոյան, Մերի Առաքելյան, Սոֆյա Գրիգորյան

«Պատրաստվում ենք ներկայացման»

  • Հեքիաթի թարգմանություն
  • Թարգմանության վերլուծություն
  • Ներկայացման սցենար
  • Օգտագործվող ֆիլմերի պատրաստում
  • Երաժշտության ընտրություն (խորհրդատու՝ Մերի Առաքելյան)
  • Բեմական հագուստի պատրաստում (խորհրդատու՝ Տաթև Թամազյան)
  • Փորձեր

Նախագծի ղեկավարներ` Լուսինե Բուշ, Աննա Էլնազարյան

Ավագ դպրոց

Թումանյանական օրեր

Պատմի՛ր Թումանյանի ընտանիքի մասին, ներկայացրո՛ւ  տեսանյութի միջոցով, լուսանկարների շարքով

Պատմի՛ր Թումանյանի ճամփորդություններիմասին

Պատմի՛ր այդ խմբակի, նրա հիմնադիր անդամներիմասին 

Թումանյանը ժամանակիև պատմության քառուղիներում. հասարակական գործունեությունը

  • Թումանյանը և հայրենիբնաշխարհը: Նրա պատմվածքները կենդանական աշխարհի վերաբերյալ
  • Մեկ ստեղծագործության ներկայացում
  • Թումանյանը և կրթությունը. մեդիանախագծեր
  • Թումանյանական հեքիաթների օր

Նախագծի ղեկավար` Ելենա Սարգսյան

«Թմկաբերդի առումը»

  • Հովհաննես Թումանյանի լեզվին և ոճին բնորոշ առանձնահատկությունները պոեմում
  • Պոեմի ժանրային հատկանիշները
  • Կյանքի անցողիկության և գործի հավերժության գաղափարը Թումանյանի ստեղծագործություններում
  • Տեսաֆիլմ

Նախագծի ղեկավար` Ելենա Սարգսյան

«Կիկոս»-ը

  •  Ռադիոնյութ՝ անսպասելի, համով, հոտով պատում
  • Ֆիլմ՝ անսպասելի, հոմորով, ժամանակակից տարբերակ
  • Հոդված՝ «Կիկոս»-ի իմ պատումը՝ նոր ու սուր տարբերակով

Նախագծի ղեկավար` Մարգարիտ Սարգսյան

«Լոռեցի Սաքոն»

Փորձեք էկրանավորել, մեդիայում ներկայանալ սույն ստեղծագործության նոր մոտեցմամբ

Կարևորեք.

  • Նյութի գրագետ, ճիշտ շեշտադրությամբ մատուցումը
  • Նոր մտահղացումներն ու լուծումները
  • Հետաքրքիր երաժշտության ընտրությունը
  • Նորովի ներկայացումը
  • Խմբային աշխատանքը

Նախագծի ղեկավար` Մարգարիտ Սարգսյան

Թումանյանական շաբաթի պատասխանատուներ` Նունե Մովսիսյան, Հասմիկ Թոփչյան