• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միկրո Երևան. Տեցի հանրակացարան

Նկարագրություն: 
«Միկրո Երևանը» լուսանկարչական-հետազոտական նախագիծ է, որով ուսումնասիրվում են Երևանի հանրային խնդրահարույց տարածքները, քաղաքային ենթակառույցները: Այս ֆոտոշարքը ներկայացնում է Շենգավիթի վարչական շրջանում գտնվող 4-րդ կարգի վթարային հանրակացարանի շենքը, որի բնակիչներին դեռ 2013թ. պետք է վերաբնակեցնեին Աջափնյակի շրջանի նորակառույցներում: Խոնավ ու ցուրտ հանրակացարանում շատերը չեն կարողանում նույնիսկ լույս վառել, քանի որ էլեկտրական լամպերը խոնավությունից պայթում են, առաստաղներից ջուր է կաթում, ամեն տեղ թաց է, բորբոսնած: Բնակիչներից մեկի` Տիկին Գալյայի տանը նույնիսկ սունկեր են աճում: Երևանը կոնտրաստների քաղաք է` էլիտար շենքերի, 4-րդ կարգի վթարային հանրակացարանների, ճոխ առանձնատների, անհրապույր խրճիթների: Լուսանկարների հեղինակներ` Գոռ Խլոյան, Մարինե Խաչատրյան