Սեբաստացի հարգելի՛ համայնք, բարեկամ, գործընկեր,
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Կենտրոնում ապրիլի 4-7-ը տեղի կունենա կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզների, Միջին, Ավագ դպրոցների, Քոլեջի սովորողների աշխատանքների զատկական ցուցահանդես-վաճառք։
Ցուցասրահի տաղավարներում կարող եք ծանոթանալ տեխնոլոգիական հանրակրթության «Ձոն» ստուգատեսի կազմակերպմանը, արդյունքներին, նորաբաց խոհանոցին, ձեր զատկական սեղանի համար ձեռք բերել սովորողների կողմից ներկայացված ապրանքներ՝
- «Սեբաստացի» գինի
- «Սեբաստացի» հաց
- Զատկական-ծիսական պարագաներ, ուտեստներ
- Արատեսյան թեյախոտ
- Թաղարային բույսեր
- Կավե սպասք, զարդարանքներ
Ցուցասրահ-տաղավարները ժամը 13։30-15։00 վարում են՝
Ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթը ներդրում է հեղինակային մանկավարժության զարգացման մեջ:
Սիրով սպասում ենք:
Մեր հասցեն՝ Հասցեն՝ Րաֆֆի 57