• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայրենիի օրը՝ Հակոբ Չոլաքյանի հետ

Մայրենիի միջազգային օրվա առթիվ փետրվարի 21-ին «Բարբառներ» ակումբի հյուրը բանագետ, ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հակոբ Չոլաքյանն էր, օրվա թեման՝ «Սփյուռքում գոյատևող կենդանի բարբառները»։ Հանդիպման մասնակիցները հիմնականում Ավագ դպրոցի սփյուռքահայ՝ լիբանանահայ և պարսկահայ, բարբառակիր սովորողներն էին, Քոլեջի մի խումբ ուսանողներ, Արևմտյան դպրոցի մի խումբ հետաքրքրված սովորողներ, նաև դասավանդողներ:

Ամփոփումը՝ «Բարբառներ» ակումբի բլոգում

Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի
Էջի լուսանկարը՝ Լևոն Միրզոյանի