• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նիկոլայ Գոգոլի նամակներից

Ներքին կյանքով ապրելը ես հասկանում եմ այն, երբ մարդն այլևս չի ապրում իր տպավորություններով, երբ նա չի գնում ճաշակելու իրեն արդեն հայտնի կյանքը, այլ երբ ամեն ինչի հետևում տեսնում է մեկ նավամատույց և ափ՝ Աստված, և հանուն Իրեն էլ ձգտում ու շտապում է օգտագործել Նրա տված տաղանդը…

Իսկ արտաքին կյանքն ինքնին ներքինի հակառակն է, երբ մարդը կրքոտ ցանկությունների ազդեցության տակ առանց պայքարի գնում է կյանքի հոսանքներով, երբ նրա ներսում չկա կենտրոն, որի վրա հենվելով կարող էր հաղթահարել կյանքի տառապանքներն ու վիշտերը… Արտաքին կյանքը Աստծուց դուրս է, ներքին կյանքը՝ Աստծու մեջ…

Նյութը՝ Շուշան Գևորգյանի, կարդացե՛ք «Բառուբան» ամսագրում։