• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական պարապմունք Պլանետարիումում

«Տիեզերք» նախագծի շրջանակում Արևելյան դպրոցի 2-3 դասարանի սովորողներն այցելեցին  Պլանետարիում, որտեղ դիտեցին տիեզերքի առաջացման, արեգակնային համակարգի, մոլորակների մասին պատմող ֆիլմեր։ Ընդարձակ ու գրավիչ միջավայրը, հարմարավետ, փափուկ բարձերը, սովորողների համար մատչելի, հայերեն թարգմանությամբ ֆիլմերը տպավորիչ էին ու հետաքրքրիր։ Ուսումնական տեսաֆիլմերը դիտելուց հետո շրջեցինք Անգլիական այգում, որտեղ ընդմիջեցինք ու իրականացրեցինք նկարչական պլեներ՝ ամփոփելով մեր ճամփորդական օրը։ 

Ավելին՝ դասարանական բլոգում: