• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական նախագծի սկիզբ՝ որպես նվեր ծննդյան օրվա…

Սևանա լճի խնդիրներին նվիրված շուրջտարյա նախագծի սկիզբը՝ միասնական նախագիծ՝ ընդհանուր նպատակով, երթուղով, կազմակերպմամբ։

Նպատակը՝ ճանաչենք Սևանն իր խնդիրներով այն չափով, որ կարողանանք որպես ուսումնական աշխատանք, անձնական նախաձեռնություն մասնակցել նրա խնդիրների լուծմանը։

Մասնակիցները՝ սեբաստացի համայնքի անդամներ, հյուրեր:

Ճամփորդական ուսապարկում՝

  • անհատական՝ արևապաշտպան գլխարկներ, աղբահավաք ձեռնոցներ, հիգիենայի, խնամքի միջոցներ, լողազգեստ, քայլելու հարմար հագուստ, կոշիկներ, լիցքավորված թվային միջոց
  • միասնական՝ աղբի տոպրակներ, կոպալ(ներ), երգարան, թերթիկներ
  • բրդուճներ, ջուր

Ընթացքը՝

8։00՝ ժամերգություն Սուրբ Երրորդությունում

8։20՝ ճամփորդություն Երևան-Եղվարդ-Նոր Գեղի-Սևանա թերակղզի

10։00՝ Կանգառ Սևանի թերակղզում, ուսումնական ժամերգություն Սևանավանքում, տոնախմբություն

11։00՝ Ծովագյուղ — Շորժա — Ծափաթաղ — Փամբակ — Դարանակ — Արեգունի — Գեղամասար — Փոքր Մասրիկ-Մեծ Մասրիկ-Վարդենիս

13։00՝ Ժամերգություն Վարդենիսի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Տոնախմբություն հրապարակում

14։00՝ Կարճաղբյուր — Վարդենիկ — Զոլաքար — Վաղաշենի ճամբար

15։00՝ Վաղաշեն. նախագծի զարգացման մասին նկատառումներ, նոր նախագծեր, քննարկում. մաքրություն, լող

17։00՝ Վերադարձ Ծակքար-Հայրավանք-Բերդկունք-Երևան երթուղով. Ուսումնական ժամերգություն Հայրավանքում

Մինչև 20։00՝ ժամանում Սուրբ Երրորդություն

 

Տնօրենի հրամանը ճամփորդությունը կազմակերպելու մասին՝ այստեղ:

Ճանապարհածախսը՝ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության կողմից։