«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Գրում է Միջին դպրոցի սովորող Մոնիկա Օհանջանյանը․
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը Հայաստանում միակ կրթօջախն է, որտեղ սովորողները հնարավորություն ունեն ուսումնասիրելու մերհարևան Վրաստանի լեզուն, պատմությունը, մշակույթը, խոհանոցը, ավանդույթները, երգն ու պարը: Այս տարի նշվում է «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի 10-րդ հոբելյանական տարին: Հայ-Վրացական հանրակրթական կամուրջների շնորհիվ, բացի լեզուն ավելի լավ տիրապետելու առավելությունից, մենք ձեռք ենք բերում վրաց ընկերներ, տարվա ընթացքում մենք մի քանի անգամ տարբեր նախագծերի շրջանակներում մեկնում ենք Վրաստան: Ես անձամբ եղել եմ Թբիլիսիում՝ «Նկարում ենք Փիրոսմանի» նախագծի շրջանակներում․․․
Ուսուցիչ՝ Ռինա Շագինյան