«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Ստամբուլյան հագեցած ծրագրից մի դրվագ է ներկայացնում Հասմիկ Մաթևոսյանը․
Ստամբուլ ժամանած նախագծային խմբերը այսօր եղան Պոլսո հայոց պատրիարքարանում: Սովորողները շրջեցին պատրիարքարանի շենքում, եղան «Հովհաննես Կոլոտ» պատրիարքի անվան թանգարանում, ծանոթացան տեղի հոգևոր, նյութական ժառանգության հետ, որից հետո պատասխանատու Վաղարշակ սարկավագ Սերոբյանը՝ ընդունելությունների գլխավոր սրահում, պատասխանեց սովորողներին և դասավանդողներին հուզող հարցերին: Այցն ամփոփվեց պատրիարքարանի Մայր տաճարում՝ Ուսումնական ժամերգությամբ: