ՀՐԱՄԱՆ
30․01.2018թ.
Կրթության բնագավառում գործող ՔՀԿ-ների կարողությունների զարգացման «ՔՀ Կամուրջ» ծրագրի եռօրյա դասընթացի կազմակերպիչների (ՀԲԸՄ, ԵՀՀ) հրավերով կրթահամալիրի նախագծային խումբը հունվարի 31-ին՝ ժամը 10։30-11։00, ներկայացում ունի «Դպրոց-համագործակցություն-նորարություն» թեմայով։ Այդ նպատակով՝
- հաստատել նախագծային խմբի կազմը՝
- Աշոտ Բլեյան, կրթահամալիրի տնօրեն
- Լուսինե Ալեքսանյան, 11-րդ դասարան
- Միքայել Կամենդատյան, 10-րդ դասարան
- Էրիկ Թելունց, 11-րդ դասարան
- հաստատել ներկայացման բովանդակությունը՝ Կրթահամալիրը բաց համակարգ. բլոգային-նախագծային ուսուցման կազմակերպում ուսումնական օրացույցով. փետրվարը կրթահամալիրում
- Լուսինե Ալեքսանյանին՝ խմբին տրամադրել ներկայացվող նյութը մեդիագրադարանից, տեղեկատվական թերթիկներ.
- սովորողների մեկնումը՝ Մայր դպրոցից, ժամը 9.30, Ռուդիկ Սահակյանցի անձնական մեքենայով.
- խմբի սովորողների համար մասնակցությունը, նախագծի լուսաբանումը համարել ուսումնական աշխատանք։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան