ՀՐԱՄԱՆ N 18
26․01.2018թ.
«Ուսումնական Գյումրի» նախագծի շրջանակում կրթահամալիրի «Սեբաստացի խազեր» պատանեկան երգչախումբը հունվարի 27-ին՝ 18:00, Գյումրիի «Բեռլին» հյուրանոցում կազմակերպում է հակաբացիլ երգուսուցում-տոնախմբություն։ Այդ նպատակով․
- հաստատել նախագծի մասնակիցների խումբը (հավելված 1)․
- խմբի ղեկավար նշանակել Անի Նավասարդյանին.
- ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
- Անի Նավասարդյանին՝ կարևորել Գյումրիում վրացերենի ուսուցիչ Ալլա Հովհաննիսյանի հետ հանդիպումը (հեռախոս՝ 093 66 19 84), բլոգուսուցման հարցում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն.
- հաստատել՝ խմբի մեկնումը Գյումրի՝ հունվարի 27-ին, ժամը 8:00, գնացքով, վերադարձը՝ հունվարի 28-ին, ժամը՝ մինչև 15:00, գնացքով.
- խմբի գիշերակացը կազմակերպել «Ֆոտոն» վարժարանի կացարանում․
- հրամանին անհատապես ծանոթացնել նախագծի մասնակիցներին։
Հիմք՝ մանկավարժության կենտրոնի ղեկավար Սուսան Մարկոսյանի հայտը։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հավելված 1
Մասնակիցների ցուցակ
- Արփի Սահակյան - ավագ դպրոց
- Սոնա Փափազյան - ավագ դպրոց
- Լուսինե Խաչատրյան - ավագ դպրոց
- Մելինե Մարտիրոսյան - ավագ դպրոց
- Նարե Սահակյան - ավագ դպրոց
- Դավիթ Դանիելյան - ավագ դպրոց
- Արեն Պողոսյան - ավագ դպրոց
- Արթուր Խաչատրյան – քոլեջ
- Հակոբ Հակոբյան – քոլեջ
- Արծրուն Գաբրիելյան – քոլեջ
- Վլադ Գրիգորյան – քոլեջ
- Վոլոդյա Ղուկասյան - քոլեջ
- Վաչե Խաչատրյան – թ. 89 դպրոց
- Արեգ Տոնոյան – ԵԹԿԻ
Հավելված 2
Հունվարի 27
8։00՝ մեկնում Երևանի երկաթուղային կայարանից (Սասունցի Դավթի հրապարակ) «Երևան-Գյումրի» էլեկտրագնացքով
11։30-16։00, թափառում Գյումրիում, հանդիպում գործընկեր «Հրայրք» խմբին, այցելություն Թռչունյանց տուն
16:00՝ երգչախմբի փորձ
18:00՝ երգի ուսուցում «Բեռլին» հյուրանոցում
20։00՝ տեղավորում-հանգիստ
Հունվարի 28
8։30՝ նախաճաշ
9։00՝ նախագծի ամփոփում, պայմանավորվածություններ
11:45՝ վերադարձ Գյումրու երկաթուղային կայարանից (Կայարանամերձ հրպ., 1 շենք) «Գյումրի-Երևան» էլեկտրագնացքով