• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայ-վրացական կամուրջներ. 4-րդ օր

Այսօր մեր վրաց գործընկերների վերջին օրն էր կրթահամալիրում: Առավոտյան Մեդիակենտրոնում նրանց հանձնվեցին քառօրյա վերապատրաստման մասնակցության վկայագրերը և ճանապարհեցինք դեպի Թբիլիսի:
Բոլորն ուրախ էին և շնորհակալ կրթահամալիրում անցկացրած, ապրած օրերի համար: Մեր գործընկերնեը սպասում են մեզ պատասխան այցով Թբիլիսի հոկտեմբեր ամսին: 
Քիչ առաջ տեղեկացրին, որ բարեհաջող հասել են տեղ: