Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է ուսումնական կենտրոնի ղեկավարի ընտրության բաց մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել կրթահամալիրի աշխատողները, այլ մասնագետներ։
Ուսումնական կենտրոններ
- Երաժշտության, պարի
- Կերպարվեստի և տեխնոլոգիայի
- Կինո-ֆոտոյի և թատրոնի
- Օտար լեզուների
- Մարզական
- Շախմատի
- Ուսումնական ագարակ
- Մեդիագրադարան
- Մանկավարժության
Ուսումնական կենտրոնի ղեկավարը.
- հայտարարում է ուսումնական կենտրոնում իրականացվող լրացուցիչ կրթության մասին.
- ընդունում է լրացուցիչ կրթության սովորողներին, կնքում նրանց հետ ծառայության մատուցման մասին պայմանագիր.
- համակարգում է ուսումնական կենտրոնում իրականացվող լրացուցիչ կրթության ծրագրերի ստեղծումը.
- մշակում է ուսումնական կենտրոնի աշխատակարգ, կազմում շաբաթական ուսումնական պարապմունքների դասացուցակ.
- ապահովում է կրթահամալիրի հանրակրթական դպրոցներում, քոլեջում սովորողների ընտրությամբ գործունեության-դասընթացների ծրագրերի, ուսումնական նախագծերի իրականացման մասնագիտական միջավայրը.
- համակարգում է կրթահամալիրում համապատասխան բովանդակության ստուգատեսները.
- ապահովում է ուսումնական կենտրոնի սովորողների մասնակցությունը կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված համապատասխան բովանդակության ստուգատեսներին, ուսումնական շուրջտարյա նախագծերին.
- վարում է ուսումնական կենտրոնի բլոգը.
- կազմակերպում է լրացուցիչ կրթության արդյունքների հանրայնացումը ամենամսյա, տարեկան հաշվետու նախագծերով (ստուգատես, ցուցադրություն, համերգ, այլ նախագիծ՝ ներառելով կրթահամալիրում համապատասխան բովանդակության գործունեության արդյունքները։
Թեկնածուին ներկայացվող պահանջներ
- բարձագույն կրթություն
- գրական հայերենի գերազանց իմացություն
- մեդիատեխնոլոգիական հմտություններ
- կազմակերպչական աշխատանքի փորձ
- առնվազն մեկ օտար լեզվի գործածում աշխատանքում
- ուսումնական կենտրոնի ծրագրի հիմնադրույթների ներկայացում։
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացնում են հայտը մինչև սեպտեմբերի 30-ը։