• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարային վերջին օրը Անակլիայում

Անակլիայի ճամբարի մասնակից հայերից, ադրբեջանցիներից ու թուրքերից բացի ճամբարական վրացիները Վրաստանի տարբեր շրջաններից էին՝ Մեգրելիա, Սվանեթիա, Ախլցխա, Նինոցմինդա, Գորի, Թիանեթի, Զուգդիդի:  Ճամբարի վերջին օրը բոլոր 12 ջոկատները պետք է ներկայացնեին իրենց երկրի կամ տարածաշրջանի ազգային պարն ու երգը:

Ամբողջ օրը ճամբարականները պատրաստվում էին երեկոյին: Կարում էին ազգային տարազին նման հագուստներ, սովորում պարեր ու երգեր: Լիդերները իրենք էին ասում, թե պարին ու երգին քանի մասնակից կարող է ներգրավվել: Արդյունքում Հայաստանի ջոկատը ներկայացրեց երկու երգ և մեկ պար:

Ճամբարի փակման արարողությանը ներկա էին Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան, Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Տարիել Խեչիկաշվիլին և այլ պաշտոնատար անձիք:

Նրանք շատ ոգևորված էին՝ տեսնելով ճամբարին մասնակից Երևանի՝ կրթահամալիրը ներկայացնող թիմին, ողջունեցին և բարձր գնահատեցինՀայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի ներդրումն այս հարցում:

Ավագ դպրոցի ենթակայքում