ՀՐԱՄԱՆ
17.05.2017թ.
Հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարի «2016-2017 ուստարվա սովորողների գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին» 2016թ նոյեմբերի 3-ի թիվ 1126-Ա/2 հրամանը, կրթահամալիրի 2016-2017 ուսումնական տարվա ուսպլանները` 2016-2017 ուստարվա 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման նպատակով.
- կրթահամալիրի հանրակրթական հաստատություններում ստեղծել քննական կենտրոններ և նշանակել ղեկավարներ.
- Ավագ դպրոցում. ղեկավար՝ Մարթա Ասատրյան, օգնական՝ Լիլիթ Գասպարյան.
- Արևելյան դպրոց-պարտեզում․ ղեկավար՝ Նառա Նիկողոսյան, օգնական՝ Արմինե Տեր-Արսենյան
- Արևմտյան դպրոց-պարտեզում․ ղեկավար՝ Տաթև Աբրահամյան, օգնական՝ Անուշ Հովհաննիսյան․
- Հյուսիսային դպրոց-պարտեզում․ ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան, օգնական՝ Ծովինար Սարգսյան․
- Հարավային դպրոց-պարտեզում․ ղեկավար՝ Շամիրամ Պողոսյան, օգնական՝ Լարիսա Գևորգյան․
- Քննական կենտրոնների (դպրոցների) ղեկավարներին.
- կազմակերպել 2016-2017 ուստարվա 2-րդ կիսամյակի և ուստարվա արդյունքների ամփոփումը.
- հաստատել և ներկայացնել քննության թույլատրվածների ցուցակները.
- հաստատել առարկայական խորհրդատվությունների ժամանակացույցը.
- հաստատել քննական հանձնաժողովների կազմերը․
- կահավորել քննական կենտրոններն ըստ մասնակիցների քանակի.
- ընդունել ի գիտություն ՀՀ ԿԳՆ հաստատած՝ գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակացույցը, մինչև մայիսի 20-ը հաստատման ներկայացնել 9-րդ և 12-րդ դասարաններում ֆիզկուլտուրայի քննության և ստուգարքի օրերը (հավելված).
- սահմանված կարգով ապահովել mskh.am-ում հրամանում հիշատակված հիմքերի, աշխատանքներին վերաբերող տեղեկությունների, արդյունքների հրապարակումը.
- քննական թեստերը ստանալու և քննական կենտրոններ հասցնելու պատասխանատու համարել Ռուդիկ Սահակյանցին.
- Մարիետ Սիմոնյանին՝ համակարգել 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման միասնական կարգի և մայրենի լեզվի առաջադրանքների, 9-րդ դասարանում՝ գրականության հարցատոմսերի մշակումը.
- Բաբկեն Փաշինյանին՝ համակարգել 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման միասնական կարգի և մաթեմատիկայի առաջադրանքների մշակումը.
- Լուսինե Բուշին՝ համակարգել 9-րդ դասարանում անգլերենի, ռուսերենի հարցատոմսերի մշակումը.
- Վահրամ Թոքմաջյանին՝ համակարգել 9-րդ դասարանում հայոց պատմության հարցատոմսերի մշակումը.
- հիշեցնել 4-րդ և 9-րդ դասարանցիներին, որ քննությունների ներկայանում են անհատական թվային գործիքներով. 4-րդ դասարանցին՝ անհատական համակարգչով և ականջակալներով, 9-րդ դասարանցին՝ սեփական համակարգչով, որը օգտագործում է պատրաստվելիս և ներկայացնելիս. համակարգինչները պիտի բերվեն լրիվ լիցքավորած.
- Լիլիթ Գասպարյանին՝ ավարտական և պետական ավարտական յուրաքանչյուր քննության ավարտից հետո ԳԹԿ-ի կայքում մուտքագրել քննությունների արդյունքները՝ դպրոցների անհատական էջերում՝ «Ավարտական քննություններ» բաժնի «Գնահատականներ» ենթաբաժնում (Էջի մուտքի անունը և ծածկագիրը տրամադրվում է միայն պատասխանատուին).
- հիշեցնում եմ քննական կենտրոնների (դպրոցների) ղեկավարներին, որ փոխադրական, ավարտական և պետական ավարտական քննություններին մասնակցելու իրավունք ստանում են այն սովորողները, ովքեր 2016-2017 ուստարվա ուսումնառության պայմանագրով նախատեսված ուսումնական առաջադիմության և ուսումնական ծառայությունների համար վճարման պարտքեր չունեն կիսամյակների և ուստարվա արդյունքներով. դպրոցների գրասենյակների ղեկավարներին՝ անհատապես զգուշացնել շրջանավարտի (4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանցիներ) ծնողին (օրինական ներկայացուցչին), որ ուսումնառության պայմանագրերով նախատեսված վճարներն ամբողջությամբ պետք է կատարել մինչև 2017թ. մայիսի 25-ը.
- գրասենյակների ղեկավարներին՝ հրամանին 24 ժամվա ընթացքում անհատապես ծանոթացնել յուրաքանչյուր 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանցու և նրա ծնողին (օրինական ներկայացուցչին):
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան