• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թբիլիսիում Շոթա Ռուսթավելի «Վագրենավորը» նախագծին մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ N 16
26.05.2016թ.

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ուսումնական նախագծի 2016թ. ծրագրով կրթահամալիրի միջին և ավագ դպրոցների սովորողները մեկնում են Թբիլիսի՝ Թբիլիսիում կազմակերպվող Շոթա Ռուսթավելու «Վագրենավորի» գրական ընթերցումներին մասնակցելու: Այդ նպատակով.

  1. ճամփորդության ղեկավարներ նշանակել Մարգարիտ Սարգսյանին, Ռինա Շագինյանին և Անի Սարգսյանին.
  2. հաստատել նախագծի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  3. Մարգարիտ Սարգսյանի ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ մայիսի 29-ին, ժամը 09.00, Սուրբ Երրոդություն եկեղեցու բակից՝ Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Ալավերդի- Բագրատաշեն-Մարնեուլի-Թբիլիսի երթուղով, վերադարձը՝ հունիսի 2-ին, մինչև ժամը 20.00՝ Թբիլիսի - Մարնեուլի-Բագրատաշեն- Ալավերդի- Սպիտակ- Ապարան-Աշտարակ-Երևան երթուղով.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Սպրինտեր 868 VA 88 մակնիշի մեքենայով, վարորդ` Գագիկ Հակոբյան (հեռ. 094 75 36 02).
  6. մասնակիցների գիշերակացը կազմակերպել Ծղնեթի հանգստյան գոտում, սնունդը և ճանապարհածախսը՝ մասնակիցների միջոցներով.
  7. 2016թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ծախսային ուղղությունից մասնակից սովորողներին հատկացնել 95.000 (իննսունհինգ հազար) դրամ` որպես մրցանակ.
  8. ընդունել ի գիտություն, որ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը Մարգարիտ Սարգսյանին, Ռինա Շագինայնին և Անի Սարգսյանին տրամադրում է օգնություն.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան
 
Հավելված 1
Ճամբարի մասնակիցների ցուցակ

Միջին դպրոց

1. Մանուկյան Մարինե-7-րդ դաս.
2. Ասատրյան Մարինե-7-րդ դաս.
3. Գևորգյան Անի- 7-րդ դաս.
4. Տատինցյան Արևիկ- 7-րդ դաս.
5. Իսախանյան Նարեկ-7-րդ դաս.
6. Ավետիսյան Ալեն-8-րդ դաս․
7. Ադամյան Շուշան- 8-րդ դաս.
8. Սահակյան Արփի-8-րդ դաս.

Ավագ դպրոց

9. Ավետիսյան Ժորա-10-րդ դաս
10. Կիրակոսյան Աստղիկ- 10-րդ դաս
11. Առաքելյան Միքաել- 10-րդ դաս.
12. Աճեմյան Անի-10-րդ դաս.
13. Խաչատրյան Մանե-10-րդ դաս․
14. Երեմյան Գրիգոր- 10-րդ դաս.
15. Արուստամյան Վահագն- 11-րդ դաս.
16. Բարսեղյան Դավիթ-11-րդ դաս.
17. Բաբայան Մարիա - 11-րդ դաս.

Հավելված 2
Գրական ընթերցումներ Թբիլիսիում․ Շոթա Ռուսթավելի «Վագրենավորը» Նախագիծ

Մեկնում 29.05.2016թ.

Երթուղին` Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Ալավերդի-Բագրատաշեն- Մարնեուլի-Թբիլիսի

09։00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
16։00 ժամանում Թբիլիսիի 24 դպրոց
16։30-18։30 ծանոթություն գործընկերների հետ, տեղավորում Ծղնեթում
19։00-21։00 զբոսանք Թբիլիսիում

30.05.2016թ.

09։00-12։00 համագործակցային աշխատանք թ. 24 դպրոցում․ նախապատրաստում մրցույթին
12։00-16։00 այցելություն Թբիլիսիի թթ 37, 24 դպրոցներ
16։00-18։00 հրապարակումներ, պատումներ օրվա մասին, նախապատրաստում մրցույթին
18։30-21։00 ուսումնահայրենագիտական ճամփորդություն Մցխեթա,
զբոսանք Թբիլիսում

31.05.2016թ.

09։00 հանդիպում Թբիլիսիի ազգային գրադարանում
10։00-18։00 Մրցութային օր․ նախագծերի ներկայացում
16։00-19։00 Արդյունքների ամփոփում, պատվոգրերի հանձնում
19։00-21։00 Զբոսանք Թբիլիսիում

01․06.2016թ.

09։00-11։00 Այցելություն թթ 98, 104 դպրոցներ
11:00-17:00 Այցելություն Նարիղալա, Սամեբա, Մթա Ծմինդա
17։00-18։00 ժամերգություն սուրբ Գևորգ եկեղեցում
19։00-21։00 զբոսանք Թբիլիսիում

02․06.2016թ.

09։00 Մեկնում. Ծղնեթի հանգստյան տնից
Երթուղին՝ Թբիլիսի - Մարնեուլի-Բագրատաշեն- Ալավերդի- Սպիտակ- Ապարան-Աշտարակ-Երևան