• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստուգատեսների խաչմերուկում. փետրվարի 11

09:00՝  Ստուգատեսային ընդհանուր պարապմունք կրթահամալիրի դպրոցներում

09:20-ից՝  ուսումնական պարապմունքներ կրթահամալիրի դպրոցներում. քոլեջում. հանրակրթական ստուգատեսների նախագծեր (հայտերի պատրաստում, արդեն ներկայացված հայտերի քննարկում, գնահատում)

11:00՝ 

Բնագիտա-տեխնիկական ստուգատեսի մասնակիցների այցելություն՝
Աշտարակի  ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ. ռոբոտիքս խմբեր, Գնել Հարությունյան
Նուրբ օրգանական քիմիայի և դեղագործության ինստիտուտ. միջին դպրոցի քիմիայի ընտրությամբ խումբ և Սուսան Սահակյան
ԵՊԲՀ, 9-րդ դասարան և պատասխանատու՝ Վեներա Խառատյան
«Հավերժ երիտասարդ Տերյանը», Ելենա Սարգսյան և ընկերներ. ավագ դպրոցի ընթերցարան
«Հանրակրթական Դիջիթեքի պատմությունը»․ պարապմունքը վարում են Անահիտ Մելքոնյանը, Նվարդ Սարգսյանը. քոլեջ, օտար լեզուների կաբինետ

11:30՝ Հովհ. Թումանյանի հեքիաթները՝ Հիմնական դպրոցի 4-5- րդ  դասարանի սովորողների ներկայացմամբ. Մայր դպրոց, մեդիադահլիճ
13.00՝ «Մարզում ենք ուղեղը». պարապմունքը վարում է Հերմինե Անտոնյանը

13.00` Ավագ դպրոցի ընթերցասրահ. հանդիպում գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի հետ
13.30՝ «Իզոմերիայի երևույթը» օրգանական նյութերում. մոդելների հավաքում. պարապմունքը վարում է Վեներա Խառատյանը
13:40՝ Հանդիպում մեր ժամանակակից գրող, նկարիչ Գևորգ Ընծա Բաբախանյանի հետ. մեդիադահլիճ
14.00՝ Կրթական ցուցադրության բացում բնագիտատեխնիկական լաբորատորիայում. բաց պարապմունքներ ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիաներում. Հասմիկ Նալբանդյան, Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան, Գայանե Մխիթարյան

14:30-15:10՝ «Սեբաստացիներ» վոկալ խմբի պարապմունք
15:15-16:15` «Սեբաստացիներ» երգչախմբի պարապմունք