• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծնողի ֆեյսբուքյան էջից

Գրում է Իզմիրի տիեզերագիտական միջազգային ճամբարի մասնակից Արտակի  մայրը.

«Լուսինե ջան, շատ շնորհակալ ենք Ձեր և տիկին Մարիետի իրականացրած պատասխանատու և բավական ջանքեր պահանջող աշխատանքի համար: Շնորհակալ ենք, որ հնարավորինս օպերատիվ լուսաբանում էիք ճամբարի անցուդարձը, որ արդյունավետ իրականացրեցիք ճամփորդությունը և ողջ-առողջ մեր երեխաներին հասցրեցիք մեզ»:

Հարգելի ծնող, մենք ենք Ձեզ շնորհակալ Ստեփանի, Արտակի պես տղաներ դաստիարակելու համար՝ իրարից այդքա՜ն տարբեր և այդքա՜ն ինքնատիպ, բայց երկուսն էլ բարեհոգի և կիրթ: Ստեփանի հումորը հայտնություն էր ինձ համար (կարծում եմ՝ նրա ուսուցիչներից շատերին կզարմացնի այս փաստը): Արտակը կարծես մեր մոլորակից չլինի (չնայած՝ ո՞վ գիտի): Ի՜նչ հետաքրքիր մարդ է:

Շնորհակալ ենք, որ վստահեցիք մեզ և կարևորեցիք մեր սեբաստացի սովորողների միջազգային ճամբարի մասնակցությունը: Ուրախ ենք, որ հետևել եք մեր mskh-ին: Շարունակեք այցելել մեր կայք:Պատումները դեռ շարունակվելու են: