• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրյան առօրյան մինչև կեսօր այսպիսին էր...

Այսօր առավոտվանից սովորողները պատրաստվում էին լողավազան գնալու: Լողավազանը ճամբարի տարածքից դուրս է՝ գնում ենք ավտոբուսով: Քանի որ ճամբարականները շատ են, ապա լողավազանի այցը կազմակերպվեց երկու հերթափոխով: Ասեմ, որ չափազանց մաքուր և գեղեցիկ տեղ էր: Խիստ հետևում էին մաքրության կանոններին: Մոտ մեկ ու կես ժամ անցկացրեցինք լողավազանում: Լողացինք նաև մենք՝ ես ու տիկին Մարիետը:

Օրը կարևորվեց նաև նրանով, որ այսօր մեր ճամբարականներից մեկի՝ Էդգար Աբրահամյանի ծննդյան օրն է: Էդգարը բազմաթիվ շնորհավորանքներ ստացավ ինչպես իր դպրոցական ընկերներից, այնպես էլ նոր ճամբարական ընկերներից: Քանի որ այսօր երեկոյան տեղի է ունենալու համերգային միջոցառումը, ապա այդտեղ նույնպես կնշվի Էդգարի ծնունդը: Ի դեպ, Էդգարը այսօր ելույթ է ունենալու այդ երեկոյին: