• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեբաստացիները՝ Թբիլիսիի օդանավակայանում

Իզմիրցի Սեբաստացիները այս ժամին գտնվում են Թբիլիսիի օդանավակայանում: Քանի որ հուլիսի 26-ից Վրաստանում սկսվելու են երիտասարդական օլիմպիական խաղերը, այդ պատճառով Թբիլիսիի կենտրոնական փողոցները այսօր արդեն փակվել են, և մենք նախատեսվածից մի փոքր շուտ եկանք օդանավակայան: Եվ իհարկե մեր Սեբաստացիները այստեղ էլ իրենց չկորցրեցին՝ պառկեցին  արհեստական հատուկ գազոնների վրա և միացան մեդիա-աշխարհին: Դեռ հանգստանում ենք... Բոլորը իրենց հրաշալի են զգում, տրամադրությունները՝ սեբաստացուն վայել, ակտիվ ու եռանդուն: Ոչ մի օտարության զգացում: Բոլորս էլ մեր թբիլիսյան օրը հաջողված ու լիարժեք ենք համարում: Մեր թբիլիսցի ընկերները ամեն ինչ արեցին, որ մեր օրը  Թբիլիսիում կայանար: Շնորհակալ ենք:  Սպասեք մեր հաջորդ լուրերին: