Իհարկե, բոլորս էլ ծանոթ ենք Սբ. Զատիկի արարողությանը: Այս տոնի կապակցությամբ մեր դպրոցում արդեն սկսվել է երկշաբաթյա արձակուրդ: Քանի որ Զատիկի օրը դպրոց չենք գնալու, այսօր գնացինք Անթիլիասի մայրավանք, որը Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն է: Ներկա էր ամբողջ դպրոցը: Սկզբում բոլորս ծաղիկներ դրեցինք Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ, որը գտնվում է վանքի տարածքում: Եկեղեցում արարողությունը սկսվեց Տերունական աղոթքից, հաղորդություն ստացանք և ուղևորվեցինք դպրոց:
Քանի որ այս տարի Ցեղասպանության օրը համընկել է Սբ. Զատիկի օրվա հետ մենք մի քանի դաս անելուց հետո գնացինք Աթուր: Այս անունով է կոչվում այն որբանոցը, ուր Եղեռնից փախած երեխաները ապաստան են գտել: Այս որբուկների շիրիմներին նույնպես այցելեցինք, մասնակցեցինք հոգեհանգստի արարողությանը:
Խառը տպավորություններով եկա տուն: