• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային ընթերցանություն

Ամառային ընթերցանությունը շարունակվում է: Այս անգամ էլ մենք եղանք «Իքսորա» գրախանութում: Հանդիպեցինք «Իմ տատիկ Թամթիմարիան» գրքի հեղինակին, մանկագիր Նաիրա Եդիգարյանին: Նա խաղի միջոցով, կարողացավ իր նոր վիպակի  համար  պատմություններ հորինել: Պատկերացնում էինք, թե նավի մեջ ենք, և սկսեցինք վարել, իսկ հետո պարզվեց, որ մոռացել ենք մեր իրերը, և վերադարձանք տուն վերցրեցինք հաց, ջուր, շորեր և այլն: Մենք շատ խոսեցինք Շոկոլադի մասին, հեքիաթի երկրորդ մասը հորինեցինք միասին: Այնտեղ գտնվող երեխաներից մի քանիսը նամակներ էին գրել տատիկ Թամթիմարիաին և Նաիրա Եդիգարյանին:

Վաղը այս ամբողջ խումբը գալու է կրթահամալիր. հա՛մ գիրք ենք կարդալու, հա՛մ էլ լողալու ենք:  

LImON

Տես նաև