• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախադպրոցական ծրագրի սեմինար - քննարկում

Նախադպրոցական ծրագրի քննարկումը, ինչպես նախորդ երեքը, անցավ երկու փուլով՝ ընթերցում-նշումների և հարցուպատասխանի: Մասնակիցներն անդրադարձան այն կետերին, որոնք հստակ չէին ձևակերպված. Սուսան Մարկոսյանի օգնությամբ դրանք վերաձևակերպվեցին և առաջիկայում տեղ կգտնեն ծրագրում: Եղան նաև կետեր, որոնք նպատակահարմար գտանք ծրագրից տեղափոխել ուսումնական պլան: Մի շարք կետեր տեղում պարզաբանվեցին հենց կրթահամալիրի աշխատողների համար: Մասնավորապես մանրամասն ներկայացվեց նախակրթարանից առաջին դասարան փոխադրման կարգը, սովորողի՝ այլ դպրոց փոխադրվելու պայմանները, եթե վերջինս չի ավարտել ,,Իմացումի հրճվանք,, ծրագիրը: Սեմինարն ընթանում էր Յուրա Գանջալյանի անընդմեջ հիացական խոսքերով. նա պնդում էր, որ կրթահամալիրի ամենահաջողված, ամենաիրական, ամենաայլընտրանքային ծրագիրը նախադպրոցական օղակի ծրագիրն է: