• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Աստվածաշնչյան ընթերցումներ» դասընթացի ծրագիր

Մանկավարժական աշխատողների հունիսյան դպրոց: 

Հունիսի 25, ժամը 11.00-12.00: 

Ներկայացնում է լրագրող Արաքս Պողոսյանը: 

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել «Կարծիքներ» բաժնում։ 

Աստվածաշունչը շարունակում է իր տպաքանակով և հետևորդների թվով մնալ աշխարհում առաջին հորիզոնականում: Քրիստոնեությունը և քրիստոնեական մշակույթը մոտ երկու հազար տարի հայ ազգի ինքնության անձնագիրն են եղել: Մենք որպես ազգ և ժողովուրդ և որպես գրավոր մշակույթ ձևավորվել ենք քրիստոնեական դավանանքի և մշակույթի շրջանակներում: Այստեղից հետևում է, որ յուրաքանչյուր հայ պետք է տիրապետի քրիստոնեությանը և քրիստոնեական մշակույթին: Իր սուրբ հայրերի հոգևոր ժառանգությանը տեղեկացված և դրա կրողը լինելով միայն հնարավոր կլինի պահել ինքնությունը: Սույն դասընթացի նպատակը դրան նպաստելն է՝ Սուրբ Գրքից շտեմարանել հիմնային գիտելիքներ ՝ հիմնվելով բացառապես հայրաբանական մեկնությունների վրա:  

Դասընթացի բովանդակությունը և անցկացման ձևը  

Լավ հասկանալու համար քրիստոնեական մշակույթը անհրաժեշտությունը կա Սուրբ Գրքի՝ Հին և Նոր Կտակարանների ուսումնասիրման: Յուրաքանչյուր դասի կզրուցենք սուրբգրյան առավել կարևոր դրվագներից մեկի մասին: Միաժամանակ կզուգահեռվեն Հին և Նոր Կտակարանների իրադարձությունները՝ տեսանելի պահելու համար այն կամուրջը, որ առկա է Հին և Նոր Ուխտերի միջև: Հարցերի և երկխոսության միջոցով երեխանեին հնարավորություն կընձեռնվի յուրաքանչյուր թեմայի մոտենալ սեփական վերլուծություններով, նաև զուգահեռելու դրանք այսօրվա հետ: Քրիստոնեական արժեհամակարգին ծանոթանալու համար երեխաներին հնարավորություն կընձեռնվի առավել գրագիտանալ Ավետարանների և առաքելական թղթերի բովանդակությանը, Քրիստոսի վարդապետությանը, մեր Եկեղեցու դավանանքին և պատմությանը: Դասերը կանցկացվեն դինամիկ, կենդանի, փոխգործակցային մթնոլորտում՝ զրույցների, հարց ու պատասխանի, երկխոսությունների միջոցով: Կցուցադրվեն թեմատիկ ֆիլմեր, սլայդներ: Կներկայացվեն նաև մեր միջնադարյան ձեռագրերը, սրբապատկերները, մանրանկարչությունը, եկեղեցաշինությունը, ճարտարապետությունը և քրիստոնեական երգարվեստը: Դասընթացը նախատեսված է ավագ դպրոցի սովորողների համար: Այն կարող է անցկացվել նաև ուսուցիչների  և ծնողների համար: