• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռադիոէլեկտրոնիկայի և մեխանիկայի ամառային ճամբար

Սիրելի սեբաստացիներ, «Նաիրի» համընկերությունը կազմակերպում է ռադիոէլեկտրոնիկայի, ֆիզիկայի և մեխանիկայի ամառային ճամբար դպրոցականների համար։ 
Մասնակիցներին ներկայացվող պահանջներ՝
– Ճամբարին կարող են մասնակցել Երևանի և հարակից մարզերի 12-17 տարեկան դպրոցականները։
– Մասնակիցները պետք է բավարար գիտելիքներ ունենան ֆիզիկա, մաթեմատիկա և քիմիա առարկաներից։
Ճամբարը կսկսի գործել սույն թվականի հունիսի 17-ից՝ ազատ ժամանակացույցով, օրական 2-4 ժամ տևողությամբ։
Կիրականացվեն ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի, ֆիզիկայի և մեխանիկայի անհատական և խմբային պարապմունքներ։
Գրանցվելու համար խնդրում եմ [email protected] էլ. հասցեին ուղարկել ձեր անունը, ազգանունը, բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն: Տեղերը սահմանափակ են, խնդրում եմ մինչև հունիսի 10-ը արագ պատասխանել: