Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների սովորողների և նախակրթարանների սաների՝ 2014-2015 ուստարվա ուսումնական պլաններով, ուսումնառության պայմանագրերով և կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված հունիսյան ուսումնական աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար.
- մայիսի 27-ից.
- «Ուսումնական ամառ» նախագծերի համակարգող նշանակել Կարինե Պետրոսյանին՝ ազատելով Նոր դպրոցի ղեկավարի պարտականություններից.
- Առնոլդ Բլեյանին նշանակել ուսումնական ճամբարների կազմակերպիչ՝ ազատելով «Սեբաստիա» մարզամշակութային կենտրոնի ղեկավարի պարտականություններից.
- Գոհար Բալջյանին նշանակել Հիմնական դպրոցի կազմակերպիչ՝ ազատելով դպրոցի ղեկավարի պարտականություններից.
- Նաիրա Նիկողոսյանին նշանակել Նոր դպրոցի ղեկավար՝ ազատելով կրթահամալիրի փոխտնօրենի պարտականություններից.
- Հռիփսիմե Առաքելյանին նշանակել Հիմնական դպրոցի ղեկավար.
- կրթական ծրագրերի ուսումնական պլաններով, սովորողների ուսումնառության պայմանագրերով որոշված հունիսյան հանրակրթական բաց դպրոց-ճամբարները (այսուհետ՝ Ճամբար) սահմանված կարգով գործում են հունիսի 1-12-ը. ճամբարների մեկնարկը՝ հունիսի 1-ին, ժամը 9:00, առավոտյան ընդհանուր պարապմունքներով, ավարտը՝ հունիսի 12-ին, ժամը 15:15, ընդհանուր համերգ-մեդիապարապմունքով.
- ճամբարի պետեր նշանակել Նաիրա Նիկողոսյանին (Նոր դպրոց), Տաթև Բլեյանին (Դպրոց-պարտեզ), Արմինե Թոփչյանին (Գեղարվեստի կրտսեր դպրոց), Հռիփսիմե Առաքելյանին (Հիմնական դպրոց), Շամիրամ Պողոսյանին (Միջին դպրոց), Մարթա Ասատրյանին (Ավագ դպրոց-վարժարան), Անահիտ Մելքոնյանին (Արհեստագործական ավագ դպրոց), Մարգարիտ Սարգսյանին (Գեղարվեստի ավագ դպրոց).
- ճամբարների պետերի ներկայացմամբ հաստատել ճամբարների աշխատանքի հիմնական ուղղությունները, ռեժիմները.
- նախադպրոցական սաների «Ամառային պարտեզը» գործում է հունիսի 1-ից օգոստոսի 31-ը. դպրոցներ ղեկավարների, Աիդա Պետրոսյանի ներկայացմամբ հաստատել ամառային բաց լողափի, լողուսուցման կազմակերպման կարգը.
- կրթական ծրագրերի ուսումնական պլաններով, սովորողների ուսումնառության պայմանագրերով որոշված ստուգատեսային բաց ճամբարը կրթահամալիրի դպրոցներում գործում է հունիսի 15-19-ին. ճամբարի մեկնարկը՝ հունիսի 15-ին, ժամը 9:00, Մայր դպրոցում՝ Մարմարյա սրահում, առավոտյան ընդհանուր պարապմունքով, ավարտը՝ հունիսի 19-ին, ժամը 15:15, ընդհանուր համերգ-մեդիապարապմունքով.
- ստուգատեսային ճամբարի պատասխանատու համարել ստուգատես փառատոների ղեկավարներին՝
- թարգմանչական ստուգատես՝ Իրինա Ապոյան
- թատերական թառատոն՝ Սարգիս Արզումանյան
- «Ռեզոնանս» երաժշտական փառատոն՝ Կարեն Խաչատրյան
- «Մեկ կադր, մեկ հայացք» կինո-ֆոտո փառատոն՝ Անի Սարգսյան.
- «Արտ-միջավայր»՝ Գրիգոր Խաչատրյան.
- ստուգատեսների ղեկավարների ներկայացմամբ հաստատել ստուգատեսային բաց ճամբարի ծրագիրը և աշխատակարգը.
- քոլեջի 1-ին, 2-րդ կուրսերի ուսանողները քոլեջի ղեկավարի բաշխմամբ մասնակցում են ճամբարների և ամառային պարտեզների գործունեությանը` որպես ճամբարի, պարտեզի ղեկավարի օգնականներ.
- ճամբարներում սնունդը կազմակերպվում է կրթական օբյեկտների խոհանոցներում, սահմանված կարգով` ծնողների և աշխատողների միջոցներով.
- ճամբարի պետերը, սահմանված կարգով ենթակայքում հրապարակում են ճամբարների ծրագրերը՝ ըստ ջոկատների.
- ստուգատեսային ճամբարի՝ Արցախից, Վրաստանից և ՀՀ մարզերի դպրոցներից մասնակիցների գիշերակացը սահմանված կարգով կազմակերպվում է կրթահամալիրի փոխանակումների կացարաններում.
- գրասենյակների ղեկավարները հրամանին անհատապես ծանոթացնում են սովորողներին, նրանց ծնողներին, կրթահամալիրի աշխատողներին, դպրոցների ղեկավարները՝ անհրաժեշտության դեպքում պարզաբանում դրանք։
Հիմք՝ կրթահամալիրի 2014-2015 ուսումնական տարվա օրացույց, ուսումնական պլաններ, սովորողների ուսումնառության պայմանագրեր, Կարինե Պետրոսյանի, Գոհար Բալջյանի, Նառա Նիկողոսյանի, Հռիփսիմե Առաքելյանի դիմումը:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան