• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի սովորողների ամենամյա կրթաթոշակի մասին

2015թ. մայիսի 5-ին՝ ժամը 15.00,  Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մեծ դահլիճում (Հովսեփ Էմինի փողոց 123) կայանալու է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի սովորողների ամենամյա կրթաթոշակի մրցանակի հանձնաժողովի հանդիպումը թեկնածու դպրոցների ղեկավարների և թեկնածու սովորողների հետ։ Կրթահամալիրից մրցանակի հավակնորդների մասնակցությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով.

  1. հանդիպմանը մասնակցելը համարել ուսումնական աշխատանք.
  2. հաստատել կրթահամալիրից հանդիպման մասնակիցների ցուցակը.
  • Գևորգ Հակոբյան, Ավագ դպրոց վարժարանի ղեկավար
  • Լիլիթ Մելքումյան, դասավանդող  
  • ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակի հավակնորդներ
  1. մրցանակի հավակնորդներին` մինչև մայիսի 10-ը ուսումնասիրեն ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի սովորողների ամենամյա կրթաթոշակի կազմակերպման մասին տեղեկություններ, նյութեր, իրենց բլոգներում հրապարակեն իրենց ուսումնական գործունեությունը և նախասիրությունը ներկայացնող հոլովակներ.
  2. խմբի հետ հանդիպման գնալը նախապատրաստում է Լիլիթ Մելքումյանը. գնում են անհատական թվային միջոցներով, կրթահամալիրային տարբարանշաններով.
  3. հանդիպումը mskh.am-ում լուսաբանում են նույն օրը.
  4. խմբի մեկնումը` Մայր դպրոցից` կրթահամալիրի ավտոբուսով։

 

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան