• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2014թ. դեկտեմբերի 17-ի N 14-611 հրամանում փոփոխություն անելու մասին

Նկատի ունենալով Թուրքիայի Իզմիր քաղաքում միջազգային տիեզերագիտական 2015թ. ճամբարի մասնակցության հրավերով ձևավորված սովորողների խումբը, ծնողների առաջարկությունը, նախապատրաստական աշխատանքում Միջին դպրոցի ղեկավար Մարիետ Սիմոնյանի և դասավանդող Լուսինե Բուշի ջանքերը՝  2014թ. դեկտեմբերի 17-ի N 14-611 հրամանում կատարել փոփոխություն.

  1. չեղյալ հայտարարել հրամանի երկրորդ կետը.
  2. ուսումնական նախագծի ղեկավար նշանակել կրթահամալիրի դասավանդող Լուսինե Բուշին, Միջին դպրոցի ղեկավար Մարիետ Սիմոնյանին.
  3. ուսումնական նախագծի ղեկավարներին՝ մինչև ապրիլի 19-ը հաղորդել կրթահամալիրի սովորողների հայտերի ներկայացման մասին և նախագծի մայիս-հուլիս աշխատանքների ժամանակացույցը ներկայացնել հաստատման.
  4. ապահովել ուսումնական նախագծի մասնակիցների ներկայացում և նախագծի աշխատանքների լուսաբանում mskh.am-ում:

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան