• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնահայրենագիտական ճամփորդության կազմակերպման մասին

Մարտի 23-ից 24-ը կրթահամալիրի արշավականների ակումբը «Հայաստանը մերն է. Թումանյանական արահետներ…» նախագծով  ուսումնահայրենագիտական, կենսամշակութային արշավ է կազմակերպում Լոռու մարզում: Այդ նպատակով.

  1. հաստատում եմ նախագծի մասնակից սովորողների ցուցակը՝ ավագ դպրոց-վարժարանի ղեկավարի համաձայնությամբ (հավելված 1).
  2. ղեկավար եմ նշանակում Ելենա Սարգսյանին, օգնական՝ Արփիկ Սիմոնյան (ծնող).
  3. հաստատում եմ Ելենա Սարգսյանի ներկայացրած ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ մարտի 23-ին, ժամը 8.30, Սուրբ Երրոդություն եկեղեցու մոտից Երևան-Լոռի-Դսեղ-Հաղպատ-Սանահին-Երևան երթուղով, վերադարձը` մարտի 24-ին.
  5. մասնակիցների տեղափոխումը՝ 49 ԼՏ 444 Ֆորդ մակնիշի մեքենայով, վարորդ` Տիգրան Սարուխանյան (հեռ. 091 28 28 72).
  6. մասնակիցների գիշերումը և սնունդը` Դսեղի հյուրատանը` մասնակիցների հաշվին.
  7. մասնակից սովորողներին պարգևատրել 3.000-ական դրամով կրթահամալիրի 2015թ. դրամական ծախսերի սոցիալական ֆոնդից (ընդամենը` 42.000 դրամ).
  8. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր մասնակիցներին:

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան