Կրթահամալիրի տնօրենի՝ 04.02.2015թ. «Տիգրան Հայրապետյանի օրեր» հասարակագիտական ստուգատեսի կազմակերպման մասին N 15-069 հրամանում կատարել լրացումներ.
- ստուգատեսի համակարգող Աշոտ Տիգրանյանի ներկայացմամբ հաստատել մրցանակային հանձնաժողովի կազմը՝ Աշոտ Տիգրանյան, Վահրամ Թոքմաջյան, Հայկազ Մարգարյան, Արսեն Գալստյան:
- հաստատել մրցանակային հանձնաժողովի աշխատակարգը (հավելված 1).
- մարտի 17-ին՝ մինչև ժամը 20.00, հաստատման ներկայացնել մրցանակային հանձնաժողովի որոշումը։
Հավելված 1
Հասարակագիտական ստուգատեսի մրցանակային
հանձնաժողովի աշխատակարգ
- Հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը գնահատում է մի անվանակարգով ներկայացված աշխատանքները և ընտրում մրցանակային աշխատանքներ։
- Հանձնաժողովի ամփոփիչ նիստում ներկայացվում են մրցանակային աշխատանքները՝ հանձնաժողովի անդամի վերլուծությամբ։
- Հանձնաժողովը մրցանակակիրներին որոշվում է համաձայնությամբ:
- Ստուգատեսի համակարգողը պարտավոր է ծանոթ լինել ներկայացված բոլոր աշխատանքներին: