• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխարհայացք

Արևը անսպառ լույսով և ջերմությամբ օժտված մի մարմին է: Արևը իր ջերմությամբ ջերմացնում է և՛ հարուստներին, և՛ աղքատներին, և՛ հիմարներին, և՛ խելոքներին, և՛ գեղեցիկներին, և՛ տգեղներին. բոլոր-բոլորին հավասարաչափ:
Այսպիսին է Թումանյանի հայացքը: Այդպիսին պետք է լինի նաև մեր սերը աշխարհի նկատմամբ՝  բոլորին հավասարաչափ, քանի որ բոլորիս Աստված է ստեղծել, և ստեղծել է հավասարաչափ սիրով:
Աշխարհը, իմ կարծիքով, անգետ մարդկանց հավաք է, որովհետև նրանց գիտելիքները նյութական են: Իսկ հոգևոր գիտելիքներով օժտված շատ քիչ մարդիկ կան:
Ես տարբեր մարդկանց տարբեր հայացքով եմ նայում: Օրինակ՝ լավ մարդկանց ես նայում եմ հիացմունքով, վատ մարդկանց վրա նույնիսկ չեմ էլ ուզում նայել: Ես աշխարհին, ընդհանուր առմամբ, նայում եմ որոշ չափով հիացած, որոշ չափով՝ վախեցած: Աշխարհը գնալով մոռացկոտ է դառնում: Մարդիկ մոռանում են Աստծուն, բնությունը, իրենց ընկերներին՝ խորանալով համակարգիչների մեջ: Ամեն ինչ փոխվում է իմ աչքի առաջ: Բնությունը մեզ վախեցած հայացքով է նայում, որովհետև մենք այն ոչնչացնում ենք:
Այս աշխարհը ինձ համար մի խաղատեղ է, որը ես հետազոտում եմ միշտ: Շատ եմ սիրում այս տեղը և սիրում եմ բոլորին, անգամ ինձ չսիրողներին: Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր անընդհատ ուզում են կռվել, ջարդել: Ասեմ նաև, որ հետաքրքիր մի բան եմ գտել, որը յուրահատուկ է մեզ՝ հայերիս: Հայ տղաները, չնայած քրիստոնյա են, բայց անընդմեջ ցանկանում են կռվել:
Մարդիկ պատրաստ են փոխել իրենց նախասիրությունները, բնավորությունները, որպեսզի ընդգրկվեն ինչ- որ շրջապատում: Դա շատ սխալ է, չէ՞ որ այդ կերպ դու այլևս դու չես, այլ քո արտացոլանքը:
Մարդիկ շատ հետաքրքիր էակներ են, բայց, կարծում եմ, միակը չեն այս մեծ տիեզերքում:
Ես նայում եմ աշխարհին միշտ զարմացած հայացքով։ Իսկ  մարդիկ նույնն են մնում: Մարդիկ այդքան էլ հետաքրքիր չեն, քանի որ ես նրանց ամեն օր տեսնում եմ  համարյա նույն տեսքվ, նույն քայլվածքով և նույն դեմքերով։ Աշխարհը գեղեցիկ է իր բնությամբ, նոր մտքերով և հրաշքներով։ Ես կարող եմ անվերջ գեղեցիկ մայրամուտ և արևածագ նայել։ Չէ՞ որ աշխարհը լի է ուրիշ այլ հրաշալի երևույթներով։