ՀՐԱՄԱՆ N 15-069
04.02.2015թ.
Կրթահամալիրի 2014-2015 ուստարվա ուսումնական օրացույցով որոշված է մարտի18-19-ին կազմակերպել քաղաքագետ, արևելագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի օրերը՝ որպես հասարակագիտական ստուգատես։ Այդ նպատակով.
- ստուգատեսի համակարգող նշանակել Աշոտ Տիգրանյանին.
- Աշոտ Տիգրանյանի ներկայացմամբ հաստատել ստուգատեսի բովանդակությունը (հավելված).
- մասնակիցների համար ստուգատեսի տարածումը և լուսաբանումը համարել ուսումնական աշխատանք. ապահովել ստուգատեսի բաց լինելն իրազեկման բոլոր միջոցներով.
- mskh.am-ում և «Օրացույց» ենթակայքում ակտիվացնել ստուգատեսի էջերը և հրապարակել ստուգատեսի բոլոր նյութերն այդ էջերում.
- մինչև 2015թ. մարտի 1-ը հաստատման ներկայացնել ստուգատեսի մանրամասն ծրագիրը և աշխատակարգը.
- ստուգատեսի արդյունքները ներկայացնել մարտի 20-ի մեդիաուրբաթ ընդհանուր պարապմունքին.
- ստուգատեսի արդյունքներով կրթահամալիրի մրցանակային հանձնաժողով ներկայացնել ստուգատեսի հաղթողներին, «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակի թեկնածուներին.
- համակարգողներին` անձամբ և Տիգրան Հայրապետյանի հարազատների, ընկերների միջոցով նախագծին մասնակցության հրավերներ ուղարկել հասարակական-քաղաքական գործիչների, լրագրողների։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան